(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-110-Ն օրենք)
010.0114.060697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«13» մայիսի 1997 թ.
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի 8-րդ կետում «կազմակերպություններ, խմբեր, գիտնականներ, առանձին բարձր որակավորում ունեցող մասնագետներ» բառերը փոխարինել «մասնագետներ, հիմնարկներ, ձեռնարկություններ, կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6 հոդվածի 1-ին կետում «5» թիվը փոխարինել «4» թվով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9 հոդվածից հանել 2-րդ կետի առաջին մասը:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փաստաթղթերի պատրաստման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ձեռնարկողի կամ հայեցակարգը ֆինանսավորողի հաշվին:
2. Փորձաքննական եզրակացություն ստանալու համար նախատեսված ծախսերը վճարում է ձեռնարկողը կամ հայեցակարգը ֆինանսավորողը: Վճարումների չափը սահմանում է լիազորված մարմինը»:
6 հունիսի 1997 թ.
ՀՕ-114