Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅ ...

15.01.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.12.1993  -ից մինչեւ   15.01.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ
ՎԱՃԱՌՔԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով վերջին օրերին հանրապետության սպառողական շուկայում ստեղծված լարվածությունը, հաշվի առնելով հանրապետություն սննդամթերքի և վառելանյութի ներմուծման ու վաճառքի գործում բյուրոկրատական քաշքշուկի հաղթահարման ու բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, կարևորվելով Հայաստանի Հանրապետության կառավարության և դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի կողմից վերջին շրջանում հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորմանը և արտաքին առևտրի կանոնակարգմանն ուղղված մի շարք որոշումների առավել արդյունավետ գործադրման խնդիրները, որոշում եմ.

i

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մեկ-շաբաթյա ժամկետում քննության առնել և անհրաժեշտ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 26-ի թիվ 383, հուլիսի 30-ի թիվ 402, հոկտեմբերի 13-ի թիվ 519 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 520 որոշումներում` նպատակ հետապնդելով առավելագույն չափով դյուրացնել հանրապետություն սննդամթերքի և վառելանյութի ներմուծումն ու վաճառքը, այս գործում ներգրավված անհատ ձեռներեցների և տնտեսավարող մյուս սուբյեկտների համար նախատեսելով արտաքին տնտեսական կապերի հաստատման առավել բարենպաստ պայմաններ: Տարբերակված մոտեցում ցուցաբերել ստացված տարադրամային միջոցների Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտադիր վաճառքի գործում` ապահովելու համար ձեռնարկությունների, կազմակերպությունների շրջանառու միջոցների անխափան համալրումը և նորմալ տնտեսական գործունեության իրականացումը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ 5-օրյա ժամկետում քննության առնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 26-ի թիվ 383 որոշման 6-րդ կետով սահմանված` կանխիկ դրամով առուծախի գործարքների իրականացման ժամանակավոր արգելքի վերանայման անհրաժեշտության հարցը:

3. Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչությանն իրացվող կամ վաճառվող սննդամթերքի առանձին տեսակներ և մանկական տեսականու որոշ ապրանքներ ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» որոշման կիրարկման հարցում առաջ են եկել տարակարծիք մեկնաբանություններ, հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության հիշյալ որոշումը տարածել ինչպես Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կարագի, բուսական յուղի, շաքարի, շաքարավազի, մարգարինի, ձավարեղենի, պանրի և կաթի փոշու թե մեծածախ և, թե մանրածախ առևտրի վրա` ամբողջությամբ ազատելով այդ ապրանքների ներմուծումն ու իրացումը (վաճառքը) ավելացված արժեքի հարկից:

i

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում հաստատել պատշաճ կարգուկանոն այն հաշվով, որպեսզի բացառվի արհեստական որևէ խոչընդոտի հարուցում հանրապետություն բեռնատար ինքնաթիռների վայրէջքի, դրանց հետադարձ թռիչքի կազմակերպման և սննդամթերքների ու այլ բեռների ներմուծման գործում:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, մաքսային վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարության ուշադրությունը հրավիրել այս հարցի պետական մեծ կարևորության և հակաօրինական ամեն մի արարքի նկատմամբ խստագույն անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտության վրա:

i

5.Սահմանել, որ սկսած 1993 թվականի դեկտեմբերի 20-ից, արգելվում է գործադիր իշխանության որևէ մարմնի, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ թույլտվության, ստուգումներ իրականացնել հանրապետություն սննդամթերք ներմուծող և իրացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից): Հիշյալ կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անվերապահորեն Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան մարմիններին օրենքով սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնել իրենց կողմից իրականացրած տնտեսական գործունեության ընդհանուր արդյունքների և դրան համապատասխան` պետական հարկերի մուծման վիճակի մասին:

Ներմուծվող սննդամթերքի որակի և սանիտարական պիտանելիության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում հատուկ քննության առնել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ստեղծված ընդհանուր իրավիճակը` պայմանավորված չվերթների անվտանգ կազմակերպման, ուղևրափոխադրումների և բեռնափոխադրումների գործը արմատապես բարելավելու, ֆինանսա-տնտեսական գործունեության բնագավառում պատշաճ կարգուկանոն հաստատելու անհրաժեշտությամբ:

7. Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողական ծառայությանը` յուրաքանչյուր 15 օրը մեկ զեկուցել սույն հրամանագրի կատարման ընթացքի մասին:

 

15 դեկտեմբերի 1993 թ.

ՆՀ-267

 

 

pin
ՀՀ Նախագահ
15.12.1993
N ՆՀ-267
Հրամանագիր