Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 367 ...

 

 

040.0156.300597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 1997 թ. թիվ 156

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 367 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ֆինանսական պարտավորությունների ստանձնման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարկեր, ֆինանսական երաշխիքներ, օգնություն ստանալու ու տրամադրելու և պետական պարտքի սպասարկման հարցերը կարգավորելու մասին» թիվ 367 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով`

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ֆինանսական պարտավորություններ պարունակող պայմանագրերը ստորագրում, երաշխավորագրերը տրամադրում և արժեթղթերը թողարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ստանձնելու, ինչպես նաև նրանցից կապիտալ ներդրումներ ներգրավելու վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևով 30-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.1997
N 156
Որոշում