(ուժը կորցրել է 03.07.2023 թիվ 287-Ն հրաման)
i
322.0228.251104
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 11 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32204316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
13 հոկտեմբերի 2004 թվականի N 228-Ն
ՀԵՐԹԱՊԱՀ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԵԶԻ ՎԱՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` Հերթապահ տեղեկատու քարտեզի վարման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Գևորգյանի վրա:
Հավելված
Հաստատված է`
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
13 հոկտեմբերի 2004 թ.
N 228-Ն հրամանով
ՀՐԱՀԱՆԳ ՀԵՐԹԱՊԱՀ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԵԶԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է վարչատարածքային միավորների և կառուցվող աշխարհագրական օբյեկտների վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաքագրման վարման ձևը և այդ տվյալների (փոփոխությունների) անցկացումը ՀՀ տարածքի 1:100000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա:
2. Հրահանգը նախատեսված է քարտեզների բովանդակության մեջ կատարված փոփոխությունների հավաքագրման, վերլուծության, հաշվառման, պահպանման և տեղեկությունների տրամադրման աշխատանքները իրականացնելու, ինչպես նաև հրատարակվող ատլասների ու քարտեզների վրա ՀՀ սահմանների և նրանց բովանդակության գրաֆիկ արտապատկերման, բնակավայրերի և աշխարհագրական օբյեկտների անվանումները արտացոլելու համար:
3. ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները անվճար հիմունքներով պարբերաբար տրամադրում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ՀՀ մարզերի և համայնքների սահմանների, աշխարհագրական օբյեկտների տեղադիրքի և անվանումների փոփոխություններին վերաբերող տվյալների պատճենները` այդ փոփոխությունները տեղեկատու հերթապահ քարտեզում ընդգրկելու համար:
4. Փոփոխությունների համակարգված հաշվառումը կատարվում է տեղանքում, նոր կազմվող ու տպագրվող տեղագրական և այլ քարտեզների վրա կատարված փոփոխությունները արտացոլելու նպատակով, որը ապահովում է տեղագրական 1:100000 մասշտաբի հերթապահ տեղեկատու քարտեզը վարելով:
5. Հերթապահ տեղեկատու քարտեզը վարվում է տեղագրական 1:100000 մասշտաբի վերջին հրատարակված քարտեզի վրա: Քարտեզի յուրաքանչյուր թերթի վրա հերթապահությունը իրականացվում է մինչև տվյալ թերթի վերահրատարակումը և դրա նպատակն է.
ա/ Հրատարակվող քարտեզների վրա ՀՀ պետական սահմանի նկարագրման ճշտության ապահովումը համաձայն ՀՀ օրենսդրության, միջազգային պայմանագրերի և սահմանազատման ու վերասահմանազատման նյութերի, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային սահմանների պատկերումն` «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
բ/ Քարտեզների վրա նոր վարչական տարածքների առաջացման և նորակառույց աշխարհագրական օբյեկտների պատկերման արտացոլումը:
գ/ Սույն հրահանգի 11-րդ կետում նշված աշխարհագրական օբյեկտների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունների հավաքագրումը և վերլուծությունը:
դ/ Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում լիազոր մարմնի կազմակերպություններին, ինչպես նաև գիտական, նախագծային, տնտեսական, ուսումնական և այլ կազմակերպություններին տեղեկատվության ապահովումը:
6. Հերթապահ քարտեզի վարումը իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:
7. ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը անվճար ապահովում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչությանը (այսուհետ Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչությանը) քարտեզագրական, գրաֆիկական նյութերով և տվյալներով ՀՀ պետական սահմանը, աշխարհագրական օբյեկտների փոփոխությունները ցույց տալու համար:
8. 1:100000 մասշտաբի հերթապահ քարտեզի և այլ աղբյուրների (կադաստրի կոմիտեի արխիվում առկա նյութերի) տվյալների հիման վրա փոփոխված տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ պաշտոնական տեղեկագրում:
9. Հերթապահ քարտեզի վարումը իրականացվում է սույն հրահանգի պահանջների համաձայն:
II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչությունը.
ա/ իրականացնում է հերթապահ քարտեզների վարման վերաբերյալ մեթոդական ղեկավարում,
բ/ կատարում է ՀՀ պետական սահմանի վերաբերյալ փոփոխություն հերթապահ քարտեզների վրա,
գ/ հավաքում և համակարգում է, ՀՀ նախարարությունների, կազմակերպությունների, լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող պետական և տեղական նշանակություն ունեցող տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստեղծվող և առկա նյութերի պաշտոնական տեղեկատվական տվյալները, որոնք արտացոլում են վարչատարածքային կառուցվածքների և աշխարհագրական օբյեկտների փոփոխությունները,
դ/ կատարում է հերթապահ քարտեզի վրա վարչատարածքային կառուցվածքների և աշխարհագրական օբյեկտների փոփոխությունները,
ե/ հերթապահ քարտեզի յուրաքանչյուր թերթի համար վարում է տեղեկամատյաններ /ֆորմուլյարներ/,
զ/ մշակում է ստացվող տեղեկությունները կապված աշխարհագրական օբյեկտների անվանումների փոփոխությունների հետ,
է/ 1:100000 մասշտաբի քարտեզների վրա պատկերում է վարչական սահմանների գծագրերը,
ը/ կատարում է հերթապահ քարտեզի թերթերի փոխարինում նորերով:
III. ՀԵՐԹԱՊԱՀ ՔԱՐՏԵԶԻ ՎԱՐՈՒՄԸ
11. Հերթապահ քարտեզի վրա (1:100000 մասշտաբի քարտեզի համապատասխան թերթի վերջին հրատարակություն) եղած փոփոխությունները և լրացումները պաշտոնական տեղեկատվական տվյալների հիման վրա անցկացվում են քարտեզագրական նյութի վրա, հետևյալ դեպքերում.
ա/ ՀՀ պետական սահմանագծի տեղադիրքի,
բ/ ՀՀ մարզային սահմանագծի տեղադիրքի,
գ/ բնակավայրերի (նրանց դասակարգման, վարչական նշանակության, անվանման, նոր ստեղծված վերացված կամ ձուլված և այլն),
դ/ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների,
ե/ երկաթուղային կայարանների, ուղեբաժանների, կանգառատեղերի, կառամատույցների, օդանավակայանների ու նրանց անվանումների,
զ/ հիդրոտեխնիկական կառույցների (ջրամբարների, ջրանցքների, հիդրոէլեկտրակայանների),
է/ մայրուղիների, նավթատարների, գազատարների, 300 կՎտ և ավելի հզորությամբ էլեկտրահաղորդակցման գծերի,
ը/ պետական արգելանոցների, ազգային պարկերի, հանրապետական նշանակության արգելավայրերի սահմանների:
12. ՀՀ պետական սահմանը հերթապահ քարտեզի վրա անցկացվում և ստուգվում է պետական սահմանի սահմանային նշանների կոորդինատներով համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության:
Անհրաժեշտության դեպքում համապատասխան նյութերը ուղարկվում են քարտեզ տպագրող հրատարակչությանը:
13. Մարզային սահմանները հերթապահ քարտեզի վրա անցկացվում և փոփոխվում են համաձայն «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի, որի մասին գրառումներ են կատարվում տեղեկամատյանում (հավելված N 2):
14. Համայնքների սահմանների գծանշումների և փոփոխությունների ուրվագիծը հերթապահ քարտեզի վրա կատարվում է թերթիկ-փաստաթղթերով (1:100000 մասշտաբի քարտեզներով):
15. Սահմանների թերթիկ-փաստաթղթերը ձևակերպվում են ՀՀ Ազգային ժողովի որոշման ընդունումից հետո: Թերթիկ-փաստաթղթերի լրացումը կատարվում է այն դեպքում, եթե դրանք նախկինում չեն լրացվել:
16. Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչությունը տարեթվով վերջին հրատարակված քարտեզների վրա անց է կացնում ՀՀ Ազգային ժողովի որոշումներին կցված քարտեզագրական նյութերով, գեոդեզիական տվյալներով և նկարագրություններով տրված սահմանագիծը: Թերթիկ-փաստաթղթերը լրացվում են համաձայն հավելված N 1-ի:
17. Մարզերի, համայնքների և բնակավայրերի սահմանագծերի թերթիկ-փաստաթղթերի բնօրինակները մշտապես պահպանվում են Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչությունում:
18. Մարզերի, համայնքների, բնակավայրերի սահմանների փոփոխությունների անցկացումը հերթապահ քարտեզի վրա կատարվում է ՀՀ կառավարության ներկայացմամբ օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով և կից գրաֆիկական նյութերի հիման վրա: 1:100000 մասշտաբի քարտեզները պատկերող մարզերի, համայնքների և բնակավայրերի սահմանները պահպանվում են Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչությունում:
19. Հերթապահ քարտեզի վրա նոր անցկացվող սահմանագիծը փոփոխելիս հին սահմանագիծը «x» պայմանական նշանով ջնջվում է, որից հետո նշվում է նոր սահմանագիծը համապատասխան պայմանական նշանով: Արտաքին և ներքին շրջանակների միջև նրանց զուգահեռ սահմանի ելքի մոտ կատարվում է գրառում` - պետության կամ մարզի անունը սև գույնով, իսկ համայնքինը` կարմիր գույնով:
20. Սահմանի գիծը հստակ և պարզ որոշում է յուրաքանչյուր բնակավայրի կամ սահմանին մոտ գտնվող օբյեկտների պատկանելիությունը: Սահմանի պայմանական նշանը անցկացվում է այնպես, որ չհատի բնակավայրերը, երկաթուղային կայարանները և այլ օբյեկտները:
21. Այն դեպքում, երբ սահմանագիծը անցնում է գետերի կամ ջրային տարածքների նավարկուղիներով, որոնց քարտեզի մասշտաբով արտահայտված լայնությունը բացառում է սահմանագծի անցկացմանը իր իրական դիրքով, ապա սահմանի պայմանական նշանը տեղադրում են հաջորդաբար ջրային տարածքի ձախ և աջ ափերով հավասար քանակության բաժանումներով, այնպես, որ ամբողջ սահմանը իր ձգվածությամբ հեշտ կարդացվի: Սահմանային գետի հունի փոփոխման դեպքում սահմանը ցույց է տրվում գոյություն ունեցող նկարագրով:
22. Ջրամբարներով անցնող սահմանը ցույց է տրվում այնպես, ինչպես այն նշված է թերթիկ-փաստաթղթերի վրա տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Ջրային տարածքի որևէ մի ափով անցնող սահմանը (գետ, լիճ, ջրամբար) ցույց է տրվում պայմանական նշանի մի քանի խմբաքանակի անջատումներով համապատասխան (մեկ) ափով:
23. Վարչական բաժանման սահմանները հերթապահ քարտեզի վրա անցկացվում են կցված պայմանական նշանների համապատասխան: Սահմանի նշանի երանգավորումը տալիս են սահմանի գծանշանով, երանգավորման սահմանը տեղադրում են հիմնական տարածքից դուրս թափանցիկ գույնով, պահպանելով սահմանի ընթերցելիությունը ամբողջ սահմանի երկայնությամբ: Գետի մեջտեղով սահմանի նշանի անցման դեպքում երանգավորումը տալիս են ափով և կղզիներով: Կղզիներով անցնելու դեպքում երանգավորումը տալիս են սահմանի գծանշանով: Սահմանագծի անցման դեպքում ցանկացած ուրիշ գծային օբյեկտով, երանգավորումը տալիս են համապատասխան օբյեկտից (ճանապարհներ, առուներ և այլն):
24. Վարչատարածքային պատկանելիությունը, վարչական նշանակությունը և բնակավայրերի տեսակները, ինչպես նաև նրանց անվանումները հերթապահ քարտեզի վրա անցկացվում են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հավելվածների հիման վրա: Բնակավայրերի, վարչատարածքային միավորների անվանումները քարտեզների վրա մակագրվում են համաձայն «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հավելվածների: Պետական սահմանի գծին մոտ տեղաբաշխված բնակավայրերի ինչպես նաև այլ աշխարհագրական օբյեկտների անվանումներն անցկացվում են հերթապահ քարտեզի վրա համապատասխան «ՀՀ աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հավելվածների:
25. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մինչև վարչատարածքային բաժանման նոր տեղեկատուի լույս տեսնելը, մշտական հերթապահություն է իրականացնում հրատարակված վերջին տեղեկատուի միջոցով:
26. Վարչական միավորների կենտրոնները հերթապահ քարտեզների վրա առանձնացվում են նրանց անվանումների ընդգծումներով: Վարչական նշանակության կամ բնակավայրերի տեսակի փոփոխման ժամանակ նրանց անվանումների տակ տրված գիծը փոխարինվում է նորով, որը համապատասխանում է նոր տրված վարչական անվանմանը կամ բնակավայրի տեսակին:
27. Նորաստեղծ բնակավայրերը հերթապահ քարտեզի վրա պատկերվում են պունսոնով կամ ընդհանուր շրջագծով հողօգտագործման և հողաշինարարության նյութերի հիման վրա: Նրանց անվանումները հաստատվում են ՀՀ կառավարության ներկայացմամբ ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով: Հերթապահ քարտեզի տեղեկամատյանում գրառվում են բնակավայրերի հաշվառումը հիմնավորող փաստաթղթերը, երբ և ում կողմից է ստացվել գրաֆիկական պատկերը:
28. Գոյություն չունեցող բնակավայրերը հանվում են հաշվառումից և հերթապահ քարտեզի վրա կատարվում է ջնջում ուրվագծի և անվանման վրա գիծ քաշելով: Բնակավայրերը, որոնց անվանումները համընկնում են երկաթուղային կայարանների, հենահարթակների (պլատֆորմ) կամ ուղեբաժանների անունների հետ, որոնց մոտ նրանք տեղաբաշխված են (բնակավայրերի անվանումը ընդգրկված է), հերթապահ քարտեզի վրա դրանց ուրվագծի և անվանման վրա գիծ է քաշվում, իսկ երկաթուղային կայարանների, կանգառային կետերի, հենահարթակների կամ ուղեբաժանների անվանումների մակագրությունը վերականգնվում է համապատասխան տառատեսքով սև գույնով և կատարվում է գրառում տեղեկամատյանում:
29. Բնակավայրերի միացման ժամանակ քարտեզի վրա թողնում են միայն մեկ շնորհված անվանումը, իսկ ջնջված անվանումներից տալիս են սլաքներ, որոնք ցույց են տալիս, թե որ բնակավայրերն են միացվել:
30. Բնակավայրերի անվանափոխությունը հերթապահ քարտեզի վրա իրականացվում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխության դեպքում, որի համաձայն քարտեզների վրա հին անվանումների վրա գիծ է քաշվում և գրվում է նոր անվանումը:
31. Բոլոր փոփոխությունները, լրացումները և ճշտումները աշխարհագրական դիրքի, վարչական նշանակությունը, դասակարգումը և բնակավայրերի անվանումները, անցկացվում են ինչպես հերթապահ քարտեզի վրա, այնպես էլ տեղեկամատյաններում:
32. Հերթապահ քարտեզի վրա անցկացվում են գոյություն ունեցող և կառուցվող հաղորդակցման ուղիները, ջրանցքները, ջրամբարները, նրանց վրա շինությունները (բոլոր կայարանները, ուղեբաժանները, կառամատույցները և այլն) և նրանց անվանումները նախագծային կազմակերպությունների պլանային նյութերի հիման վրա, 1:100000 և խոշոր մասշտաբի տեղագրական քարտեզներով և հատակագծերով, նրանցից հանված պատճեններով, տեղեկագրքերով, երթուղային և ավտոմոբիլային ճանապարհների սխեմայով և ալբոմներով: Նշված նյութերի հիման վրա հերթապահ քարտեզի վրա նշվում են բոլոր փոփոխությունները և լրացումները, որոնք կատարվել են նշված օբյեկտների վրա: Նախագծվող օբյեկտները վերցվում են հսկողության տակ և անցկացվում առանձին նորակառույցների սխեմայի վրա:
33. Հաղորդակցման ուղիները, ջրանցքները, ջրամբարները և շինությունները հերթապահ քարտեզի վրա անցկացվում են 1:100000 մասշտաբի քարտեզի պայմանական նշաններով: Տեղեկամատյանում անցկացման ժամանակ նշվում է նյութը, որի հիման վրա կատարվել են փոփոխությունները, ում կողմից է ստացվել նյութը, ում կողմից է ստորագրված, փաստաթղթի համարը և ամսաթիվը:
34. Գոյություն ունեցող և կառուցվող մայրուղիները (համակարգում գլխավոր գիծը) նավթամուղը, գազամուղը և էլեկտրական հաղորդման 300 կվ և բարձր լարում ունեցող գծերը հերթապահ քարտեզի վրա անցկացվում են 1:100000 մասշտաբի տեղագրական քարտեզների համար հաստատված պայմանական նշաններով, աշխատանքները իրականացնող նախագծային կազմակերպությունների հանութային նյութերով և գեոդեզիական հանութային տվյալներով:
35. Պետական արգելանոցների, ազգային պարկերի և հանրապետական նշանակության արգելանոցների սահմանները հերթապահ քարտեզի վրա անցկացվում են հողաշինարարական կազմակերպությունների պաշտոնական տվյալների հիման վրա:
IV. ՀԵՐԹԱՊԱՀ ՔԱՐՏԵԶԻ ԹԵՐԹԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
36. Ըստ թարմացված 1:100000 մասշտաբի տեղագրական քարտեզների վերահրատարակման հետ զուգահեռ փոխարինվում են նաև հերթապահ քարտեզի թերթերը: Նոր տպագրված թերթերը համեմատվում են հերթապահ քարտեզի փոխարինվող թերթերի հետ, որոնցից տեղափոխվում են փոփոխությունները (տես 37 - 41): Հերթապահ քարտեզի թերթերի փոխարինման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հերթապահության տարրերի հաջորդականությունը համաձայն սույն հրահանգի նոր տպագրված քարտեզների վրա և արտացոլելով նրանց տեղեկամատյանում.
ա) պետական սահմաններ,
բ) մարզային սահմաններ,
գ) համայնքների սահմաններ,
դ) բնակավայրերի (կամ այդ բնակավայրերի ենթակայության տակ գտնվող տարածքների) սահմանները,
ե) վարչատարածքային ենթակայությունը, բնակավայրերի տեսակը, նրանց անվանումների տառադարձությունները,
զ) նորակառույցները:
Բոլոր քարտեզները, որոնք հանված են հերթապահությունից, անկախ նրանց մեջ եղած հերթապահության տարրերի քանակից, պահպանվում են մշտական տեղեկամատյանների հետ միասին:
37. Նոր տպագրության քարտեզի թերթերում սահմանվում է պետական, մարզային, համայնքային սահմանների ուրվագծի ճշտությունը համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենքների: Հերթապահ քարտեզին կցված տեղեկամատյանում նշվում են`
ա/ ինչ իրավական ակտերի և օրենքների հիման վրա է սահմանված սահմանը,
բ/ ինչպիսի գրաֆիկական նյութերով է անցկացված սահմանը, թերթիկ-փաստաթղթերը, որոնց վրա հաստատված է սահմանը: Գրվում է հաստատման ամսաթիվը, հաստատողի պաշտոնը և ազգանունը:
38. Վարչատարածքային սահմանների հաստատված գրաֆիկական ուրվագիծը թերթիկ-փաստաթղթերի վրա ճշտվում է այն դեպքերում, երբ սահմանը անցնում է ջրբաժաններով, գետերով, ճանապարհներով և տեղանքում չփոփոխվող աշխարհագրական օբյեկտներով:
Հերթապահ քարտեզների մեջ ընդունվում են նոր տեղագրական քարտեզներ, ճշտված սահմաններով, իսկ տեղեկամատյաններում «Նշումներ» տողի տակ գրվում է ՀՀ Ազգային ժողովի կամ ՀՀ կառավարության որոշման համարը և ամսաթիվը:
39. Պետական, մարզային, համայնքների և բնակավայրերի սահմանները Նոր հրատարակված քարտեզների վրա անցկացվում են ՀՀ օրենքներով հաստատված հերթապահ քարտեզի թերթերի հիման վրա: Տեղեկամատյաններում անհրաժեշտ է նշել, թե որ օրենքների և գրաֆիկական տվյալների հիման վրա են հաստատված սահմանները:
40. Նոր թերթերի վրա ստուգվում է վարչատարածքային պատկանելիությունը, նշանակությունը, բնակավայրի տեսակը և նրանց անվանումների տառադարձումները: Մարզերի և համայնքների կենտրոնները, ինչպես նաև քաղաքները և գյուղերը ընդունվում են հերթապահության ՀՀ Ազգային ժողովի կողմից ավելի ուշ ընդունված որոշման հիման վրա, որոնց մասին կատարվում են գրառումներ տեղեկամատյանում: Եթե նոր տպագրված քարտեզների վրա ցույց են տրված հաշվառումից հանված բնակավայրեր, որոնց անվանումների տակ տեղավորված է բացատրական գրություն (ոչ բնակելի), ապա այդ դեպքում բնակավայրի անվանումը հերթապահ քարտեզի վրա չի ջնջվում:
41. Հերթապահ քարտեզի յուրաքանչյուր թերթի համար վարվում է տեղեկամատյան: Քարտեզի վրա ցանկացած ավելացումը նշվում է թվերով և համապատասխան այդ թվերի կատարվում է գրառում տեղեկամատյանում: Բոլոր ուղղումները (ավելացումները), որոնք ունեն միևնույն հիմքը, տրվում են միևնույն համարով: Տեղեկամատյանում գրառումները կատարվում են միաժամանակ քարտեզի վրա ուղղում մտցնելու հետ և նշվում է տեղեկամատյանը լրացնելու ամսաթիվը: Գրառումը կատարվում է կարճ, պարզ և ամբողջությամբ պարունակում է իր մեջ փոփոխման էությունը` ինչն է փոփոխված կամ լրացված, ինչպիսի փաստաթղթերի կամ քարտեզագրական նյութերի հիման վրա է կատարված փոփոխությունը, ում կողմից և երբ է հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստացված նյութը:
V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
42. Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչության հերթապահ քարտեզների փաստաթղթերը ընդգրկում են հետևյալ նյութերը.
ա) թղթապանակները 1:100000 մասշտաբի տեղագրական քարտեզի թերթիկ-փաստաթղթերով, որոնց վրա անցկացվում են պետական, մարզային և համայնքային սահմանները, որոնք ստորագրված և հաստատված են ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքներով,
բ) 1:100000 մասշտաբի հերթապահ քարտեզների թերթերով ալբոմներ, լրակազմած ըստ մարզերի,
գ) հերթապահ քարտեզների տեղեկամատյաններով ալբոմներ,
դ) գրաֆիկական հաշվառման սխեմաներ, որոնք արտացոլում են սահմանի պատկերումը, հաստատումը և համաձայնեցումը, ինչպես նաև հերթապահ քարտեզի հնացած թերթերի փոխարինումը,
ե) մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև նամակագրության գործերը սահմանների ցուցադրման և հերթապահ քարտեզների վրա արտացոլման վերաբերյալ,
զ) հաղորդակցման ուղիների, հիդրոտեխնիկական կառույցների, նավթամուղների, գազամուղների, էլեկտրական հաղորդակցման գծերի հերթապահության նյութերի գործերը: Նորակառույցների սխեմաները պատրաստվում են վարչական քարտեզների հիմքի վրա,
է) հերթապահ վարչատարածքային բաժանման տեղեկատուներ և բնակավայրերի ցանկեր,
ը) հերթապահությունից հանված հերթապահ քարտեզների թերթերի թղթապանակ,
թ) հերթապահությունից հանված թերթիկ-փաստաթղթերի թղթապանակ (պահպանվում են):
43. Հերթապահ քարտեզների թերթերը և նրանց կցված տեղեկամատյանները համալրակազմվում են ալբոմներով ըստ մարզերի և համայնքների նոմենկլատուրային հաջորդականությամբ: Միևնույն նոմենկլատուրային քարտեզի թերթերը և տեղեկամատյանները, որոնք պատկանում են մի քանի մարզերի, ընդգրկում են յուրաքանչյուր մարզի ալբոմի մեջ:
44. Գրաֆիկական հաշվառման սխեմաները վարում են վարչական 1:600000 և ավելի մանր մասշտաբի քարտեզի վրա, որոնց վրա ցույց են տրվում բոլոր սահմանները և 1:100000 մասշտաբի քարտեզի բաժանման սխեման:
45. ՀՀ պետական սահմանների վերաբերյալ Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչությունը վարում է հետևյալ փաստաթղթեր.
ա) 1:100000 մասշտաբի հերթապահ քարտեզների թերթերով ալբոմներ, համալրակազմված ՀՀ պետական սահմանի գծով յուրաքանչյուր սահմանակից պետության հատվածով,
բ) ՀՀ պետական սահմաններով փաստաթղթերի առկայության սխեման,
գ) ՀՀ պետական սահմանի տեղագրական քարտեզներով արտացոլման սխեման,
դ) 1:100000 մասշտաբի հերթապահությունից հանված քարտեզների թերթերի թղթապանակները, որոնք ենթակա են պահպանման:
Հավելված 2
ՀԵՐԹԱՊԱՀ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԵԶԻ ՏԵՂԵԿԱՄԱՏՅԱՆ __________________________________
(նոմենկլատուրա) Տեղագրական քարտեզի վրա փոփոխություններ կատարելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը ____________________________________
Մարզի, համայնքի անվանումը ________________________________________________
ՈՒմ կողմից է հրատարակվել քարտեզը _________________________________________
Կազմված հերթապահ քարտեզի հիմքը ___________________________________________
__________________________________________________________________________
Աշխատանքների սկիզբը __________ Աշխատանքների ավարտը __________
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Փոփոխություն|Փոփոխության|1. Փոփոխությունների հիմքում դրված |Նշումներ|
| N |կատարելու |նպատակը |փաստաթղթերը | |
| |ամսաթիվը | |2. Օգտագործվող քարտեզագրական | |
| | | |նյութերի հակիրճ բնութագիրը | |
| | | |3. Կատարողի ստորագրությունը | |
|___|____________|___________|___________________________________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|____________|___________|___________________________________|________|
|___|____________|___________|___________________________________|________|
|___|____________|___________|___________________________________|________|
|___|____________|___________|___________________________________|________|
|___|____________|___________|___________________________________|________|
|___|____________|___________|___________________________________|________|
|___|____________|___________|___________________________________|________|
._________________________________________________________________________.
Ստորագրություն Ամսաթիվ
Հավելված N 1
______________________________________
ԻՐՏԵԿ - թերթիկ-փաստաթուղթը չի բերվում