/ուժը կորցրել է 01.09.97 թիվ 416 որոշում/
i
041.0187.210597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 1997 թ. թիվ 187
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության և վերստուգման վարչության աշխատանքներն ուժեղացնելու նպատակով նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել 20 հաստիքային միավորով:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված հավելվածում «ՀՀ ֆինանսների նախարարություն» տողի երկրորդ սյունակում «270» թիվը փոխարինել «290» թվով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 8795,4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: