(ուժը կորցրել է 08.09.05 թիվ ՔՀ-43-Ն հրաման)
i
102.0101.190704
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 07 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 հուլիսի 2004 թվականի թիվ 101-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել քրեակատարողական ծառայողի երդման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում ապահովել մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողների երդման արարողությունների կազմակերպումը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2004 թվականի հուլիսի 12-ի
թիվ 101-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակված անձը փորձաշրջանն անցնելու օրվանից երկու ամսվա ընթացքում տալիս է երդում:
2. Քրեակատարողական ծառայողի երդման արարողությունը քրեակատարողական հիմնարկում կամ կենտրոնացված կարգով` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպում և իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:
3. Երդման արարողության անցկացման ժամանակը սահմանում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը: Քրեակատարողական ծառայողը երդման արարողության ժամանակի մասին տեղեկացվում է երդման արարողությունից առնվազն երեք օր առաջ:
4. Քրեակատարողական ծառայողը երդումը տալիս է մեկ անգամ` անհատական կարգով` երդման տեքստն ընթերցելու միջոցով: Այնուհետև` քրեակատարողական ծառայողը ստորագրում է երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև: Քրեակատարողական ծառայողը երդման արարողության ընթացքում պարտադիր կրում է իր ծառայողական համազգեստը:
6. Երդում տվող քրեակատարողական ծառայողը մոտենում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշին, բարձրաձայն ընթերցում է երդման տեքստը (հավելված) և ստորագրում իր ազգանվան դիմաց:
7. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի` երդման արարողությունն անցկացնող պաշտոնատար անձը շնորհավորում է երդում տված քրեակատարողական ծառայողին:
8. Երդման արարողությունն ավարտելուց հետո հնչեցվում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
Հավելված
Քրեակատարողական ծառայողի
երդման կարգի
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄ
Ես` _______________________________________, Հայաստանի Հանրապետության
(անուն, հայրանուն, ազգանուն) արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում պաշտոն ստանձնելով`
ԵՐԴՎՈՒՄ ԵՄ`
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել պարտականություններս:
«___» ______________ _____ թ. ___________________________
(երդվողի ստորագրությունը)