Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀ ...

12.12.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.07.1996  -ից մինչեւ   12.12.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.98 թիվ 3020012 հրաման)

i

(ուժը կորցրել է երկրորդ անգամ 22.11.02 թիվ 475 հրաման)

302.0014.020796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 14

 

18 06. 1996 Թ.

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /1993 թ. հունվարի 8/ հոդված 12-ի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կոլեգիայի 12.06.1996 թ. թիվ 4/1 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

Հաստատել «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանության ապահովման կարգը»:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

«18» 06 1996 Թ. ԹԻՎ 15 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի /ՀԱԱՖ/ փաստաթղթերի պետական հաշվառման կարգը մշակվել է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թ. հունվարի 8-ի օրենքի 13-րդ հոդվածի համաձայն:

1.2. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը ենթակա են պետական հաշվառման ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում:

1.3. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը փաստաթղթերի պահպանության ապահովման և դրանց առկայության նկատմամբ հսկողության իրականացման միջոց է: Հաշվառումն ամրացնում է փաստաթղթերի կազմակերպումը դասակարգման որոշակի համալիրներում և հնարավորություն ընձեռում դրանք հասցեներով որոնելու համար:

 

2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2.1. Հաշվառման ենթակա են արխիվում պահվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` չցուցակագրված և տվյալ արխիվի համար ոչ պրոֆիլային փաստաթղթերը «ապահովագրական ֆոնդ»-ի և «օգտագործման ֆոնդ»-ի փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև գործերի ցուցակները:

2.2. Հաշվառման հիմնական միավորներն են. արխիվային ֆոնդը, արխիվային հավաքածուն, պահպանման միավորը /գործը/:

2.3. Պետական և գերատեսչական արխիվներում փաստաթղթերի հաշվառումն իրականացվում է աշխատանքի կազմակերպման բոլոր փուլերում /գործավարությունում, գերատեսչական ու պետական արխիվներում, արխիվային գործի վարչությունում/ հաշվառման փաստաթղթերի կենտրոնացման, ժառանգորդության, շարժունության սկզբունքների հիման վրա:

Հաշվառման կենտրոնացման և ժառանգորդության սկզբունքները իրենց մեջ ներառում են հաշվառման փաստաթղթերի համակարգի կարգավորումը, դրանց լրացման միասնական պահանջներն ու մեթոդական ղեկավարման իրականացումը:

Շարժունության սկզբունքն ապահովում է.

հաշվառման փաստաթղթերում ժամանակին փոփոխությունների կատարումը, ֆոնդերի կազմի ու ծավալի վերաբերյալ կենտրոնական ֆոնդային քարտարան պարբերաբար տեղեկությունների հաղորդումը:

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

3.1. Պետական արխիվում փաստաթղթերի հաշվառումն իրականացվում է կենտրոնացված կերպով հատուկ առանձնացված ստորաբաժանման կամ աշխատողի կողմից: Պետական արխիվներում կենտրոնացված հաշվառումից բացի, փաստաթղթերի հաշվառումը տարվում է յուրաքանչյուր արխիվապահոցում: Հաշվառումը տանելու, հաշվառման փաստաթղթերի օժանդակ ձևեր ստեղծելու, արխիվների հաշվառման փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաև համապատասխան հաշվառման փաստաթղթերը արխիվապահոցից կենտրոնացված հաշվառման ստորաբաժանմանը հանձնելու կարգը սահմանվում է պետական և գերատեսչական արխիվներում փաստաթղթերի հաշվառման մասին հրահանգով:

3.2. Հաշվառումը ճիշտ կազմակերպելու նպատակով արխիվում կազմվում է հաշվառման սխեմա, որտեղ հետևողականորեն /սյունակային ձևով/ նշվում են փաստաթղթերի հաշվառման բոլոր փուլերը գործերի ընդունման /դուրս գրման/ ժամանակ, նշելով յուրաքանչյուր փուլի վերաբերյալ որտեղ, ինչպիսի հաշվառման փաստաթղթեր և ում կողմից են լրացվում, արտացոլվում է կենտրոնացված հաշվառման և ըստ արխիվապահոցների հաշվառման փոխադարձ կապը:

3.3. Արխիվում գործերի հաշվառումը կատարվում է հաշվառման հիմնական և օժանդակ փաստաթղթերով:

3.3.1. Արխիվում հաշվառման հիմնական փաստաթղթերն են. փաստաթղթերի մուտքի հաշվառման գիրքը, ֆոնդերի ցուցակը, ֆոնդի հաշվառման քարտը, ֆոնդի թերթը, պահպանման միավորների ցուցակը, ֆոնդի գործը, արխիվադարանի անձնագիրը, «Հաշվետվություն փաստաթղթերի պետական հաշվառման» /հավելված 1/ «Տեղեկություններ արխիվում եղած ֆոնդերի կազմի ու ծավալի փոփոխությունների մասին» /հավելված 2/ վիճակագրական հաշվետվությունները: Հաշվառման հիմնական փաստաթղթերը պարտադիր են յուրաքանչյուր պետական և գերատեսչական արխիվի համար:

3.3.2. Արխիվում հաշվառման օժանդակ փաստաթղթերն են.

ֆոնդերի, ցուցակների, պ. միավորների /գործերի/ շարժի հաշվառման գիրքը, այլ արխիվների փաստաթղթերի հանձնման հաշվառման գիրքը, ոչնչացման համար առանձնացված ֆոնդերի և պ.միավորների /գործերի/ հաշվառման գիրքը, ֆոնդերի անձնագրերը և այլն: Հաշվառման օժանդակ փաստաթղթերի անհրաժեշտությունը որոշում է տվյալ արխիվի ղեկավարությունը:

3.4. Հաշվառման հիմնական փաստաթղթերի ձևերն ու դրանց լրացման կարգը սահմանված են «Պետական և գերատեսչական արխիվներում փաստաթղթերի հաշվառման մասին» հրահանգում:

 

4. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ՔԱՐՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

4.1. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կենտրոնական ֆոնդային քարտարանը /ԿՖՔ/ ներառում է իր մեջ պետական արխիվներում պահպանվող բոլոր ֆոնդերի ֆոնդային քարտերը /հավելված 3/: ԿՖՔ-ն ներկայացնում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմը ամբողջությամբ:

4.2. Կենտրոնական ֆոնդային քարտարանը ստեղծվում է պետական արխիվների ցանցին համապատասխան: ԿՖՔ-ի առաջին խումբը ներկայացնում են կենտրոնական պետական արխիվների ֆոնդերի քարտերը, երկրորդը` մարզերի պետական արխիվների ֆոնդերի քարտերը:

4.3. Կենտրոնական ֆոնդային քարտարանից օգտվելը դյուրին դարձնելու նպատակով կազմվում է ֆոնդ առաջացնող աղբյուր-հիմնարկների անվանումների քարտային ցուցիչ` դասակարգված ըստ նախապես մշակված կառուցվածքի:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «02» 07 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 37960038

 

 

pin
Արխիվային վարչություն
18.06.1996
N 14
Հրաման