(ուժը կորցրել է 19.04.99 թիվ 235 որոշում)
i
040.0030.100397
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» մարտի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 1997 թ. թիվ 30
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գործազրկության բազային նպաստի չափը` 3000 դրամ:
2. Սույն որոշումը կիրարկվում է 1997 թվականի հունվարի 1-ից: