Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.1990  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 
i

(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1990թ. դեկտեմբերի 1-ից:

2. Այսուհետև, մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելը, հանրապետական օրենսդրության գործող ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին: Ընդ որում, սույն օրենքի կիրարկումից առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այն հարցերի վերաբերյալ ընդունված որոշումները, որոնք ըստ օրենքի կարող են կարգավորվել միայն օրենսդրական ակտերով, գործում են ընդհուպ մինչև համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը:

3. «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառվում է օրենքը կիրարկվելուց հետո, այսինքն 1990թ. դեկտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

Մինչև 1990թ. դեկտեմբերի 1-ը ծագած իրավահարաբերությունների առնչությամբ «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների նկատմամբ, որոնք կծագեն օրենքը կիրարկվելուց հետո:

Հիշյալ օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի դրույթները տարածվում են ինչպես մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը, այնպես էլ դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

i

4. «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են պետական սեփականությանը` հանրապետական սեփականությանը և վարչատարածքային կազմավորումների սեփականությանը, ուժի մեջ են մտնում սեփականության հիշյալ տեսակների միջև գույքի սահմանազատման համեմատ:

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` մինչև 1991 թվականի հուլիսի 1-ը ապահովել գույքի սահմանազատումը հանրապետական սեփականության և վարչատարածքային կազմավորումների սեփականության միջև:

Սահմանել, որ հանրապետական սեփականության և վարչատարածքային կազմավորումների սեփականության միջև գույքի սահմանազատումը կատարվում է հանրապետական օրենսդրական ակտերով սահմանված կարգով, ելնելով սույն կետի առաջին և երկրորդ մասերով նախատեսված սկզբունքներից:

5. «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դատարանի և պետական արբիտրաժի ենթակայությանը դասված և մինչև 1990թ. դեկտեմբերի 1-ը վարչական և այլ մարմինների վարույթում չավարտված գործերը դատարանների և պետական արբիտրաժի մարմինների քննությանն են ենթակա սահմանված ենթակայությանը համապատասխան:

6. «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 և 61 հոդվածներով նախատեսված սեփականության իրավունքի պաշտպանության կանոնները տարածվում են նաև այն պահանջների վրա, որոնք ծագել են մինչև օրենքի կիրարկումը:

Օրենքի 59 հոդվածի 2-րդ կետով նախատեսված` սեփականության իրավունքը դադարեցնող օրենսդրական ակտի ընդունման հետևանքով սեփականատիրոջը պատճառված վնասների հատուցման իրավունքը կիրառվում է այն ակտերի առնչությամբ, որոնք ընդունվել են օրենքը կիրարկվելուց հետո:

7. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին հանձնարարել մինչև 1991 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել`

գյուտերի, հայտնագործությունների, գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունների և ինտելեկտուալ սեփականության մյուս օբյեկտների ստեղծմանն ու օգտագործմանը վերաբերող հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծեր.

գույքի այն տեսակները սահմանող օրենսդրական ակտի նախագիծ, որոնք պետական ու հասարակական անվտանգության նկատառումներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան չեն կարող լինել քաղաքացիների սեփականություն.

բաժնետիրական ընկերությունների, տնտեսական այլ ընկերությունների վերաբերյալ օրենսդրական ակտերի նախագծեր.

մինչև 1990թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առաջարկություններ ներկայացնել այնպիսի պետական մարմին ստեղծելու մասին, որը լիազորված լինի կառավարելու հանրապետական սեփականություն հանդիսացող գույքը.

մինչև 1990 թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքին.

մինչև 1990 թ. դեկտեմբերի 1-ը ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների կողմից իրենց այն նորմատիվ ակտերի, այդ թվում հրահանգների վերանայումն ու վերացումը, որոնք հակասում են հիշյալ օրենքին

մինչև 1990թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու մասին:

8. «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի ) մեջ:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
31.10.1990
N Ն-0179-I
Որոշում