041.0047.060204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2004 թվականի N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմ 212 5 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 113 5 1
առանձնացված ստորաբաժանումներ`
Անասնաբուծության, անասնաբուժության և
գյուղատնտեսական կենդանիների համարակալման,
հաշվառման ու գրանցման գործակալություն 13 - -
Անտառի կառավարման գործակալություն 13 - -
Երկրագործության պետական տեսչություն 16 - -
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն 15 - -
Անասնաբուժական պետական տեսչություն 27 - -
Բույսերի կարանտինի պետական տեսչություն 15 - -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ