040.0005.010197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» հունվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունվարի 1997 թ. թիվ 5
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ ԼՐԻՎ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափը սահմանել`
մինչև 15 տարվա աշխատանքային ստաժի համար` 35 դրամ.
15-30 տարվա աշխատանքային ստաժի համար` 45 դրամ.
30 տարուց և ավելի աշխատանքային աշխատանքային ստաժի համար` 60 դրամ:
/խմբ. 16.10.97 թիվ 441 որոշում/
(1-ին կետն ուժը կորցրել է 01.01.02թ` 12.11.01 թիվ 1092 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` կենսաթոշակների վերահաշվարկման աշխատանքներն ավարտել մինչև 1997 թվականի փետրվարի 1-ը:
(2-րդ կետն ուժը կորցրել է 01.01.02թ` 12.11.01 թիվ 1092 որոշում)
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 16-ի «Բազային կենսաթոշակի և աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափերի սահմանման մասին» թիվ 12 որոշումը` աշխատանքային ստաժի համար հավելման չափ սահմանելու մասով, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 17-ի «Աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափի ավելացման մասին» թիվ 213 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից: