Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻ ...

04.06.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2005  -ից մինչեւ   04.06.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 04.05.07 թիվ 208-Ն որոշում)

i

600.0052.231003

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         10           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60003336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 2003 թվականի N 52-Ն

 

i

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ էԼԵԿՏՐԱԿԱՆ էՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը, 22-րդ հոդվածի 8-րդ կետը կենսազանգվածի էներգիայի օգտագործման համաշխարհային փորձը և Հայաստանի Հանրապետության պայմանների համար մշակված տեխնիկատնտեսական հաշվարկները, հաշվի առնելով կենսազանգվածի էներգիայի բնապահպանական նշանակությունը շրջակա միջավայրի առողջացման առումով և նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

1. «Քաղաքային պինդ թափոններ-կենսագազ-էլեկտրաէներգիա» տեխնոլոգիական շրջափուլով գործող էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի առավելագույն սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը շահագործման առաջին 7 տարիների համար սահմանել 7 ԱՄՆ ցենտ 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի:

2. «Քաղաքային պինդ թափոններ-կենսագազ-էլեկտրաէներգիա» տեխնոլոգիական շրջափուլով էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկներում սեփական միջոցների շահութաբերության նորման լիցենզավորված գործունեության սկզբից 7 տարի ժամկետով սահմանել 20 տոկոս` հարկումից հետո:

(որոշումը փոփ. 28.06.05 թիվ 81-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.09.2003
N 52-Ն
Որոշում