(ուժը կորցրել է 14.11.12 թիվ 231-Ն և 22.11.12 թիվ 17-Ն համատեղ հրաման)
i
102.0358.151003
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 10 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10203332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2003 թվականի N 358-Ն/9-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության դատարաններ ուղեկցումներն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1035 զորամասի ուժերով դատարաններ ուղեկցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 356-383 և ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածներով մեղադրվող, ինչպես նաև հասարակական առանձնակի հնչեղություն ունեցող քրեական գործերով կալանավորված անձանց` դատարանի որոշման հիման վրա:
2. ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով կալանավորված անձանց ուղեկցումներն իրականացնել դատարանի որոշման հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումների միջոցով:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և ՀՀ ՆԳ նախարարի 22.10.2002 թ. թիվ 553-Ն - 474-Ն համատեղ հրամանը:
ՀՀ արդարադատության նախարար,
արդարադատության պետական խորհրդական` Դ. Հարությունյան
ՀՀ ոստիկանության պետ,
ոստ. գեներալ-լեյտենանտ` Հ. Հարությունյան
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ` Հ. Դանիելյան