041.0523.231003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 523-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության աշխատակազմ 2205 5 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 105 5 1
առանձնացված ստորաբաժանումներ
քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն 128 - -
իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 118 - -
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն 317 - -
քրեակատարողական ծառայություն 1477 2 -».
i
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ