Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«30» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1996 թ. թիվ 396

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականը:

i

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականի հրատարակման աշխատանքների ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության օրենքների, մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորմատիվ որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համապատասխանության մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների հրատարակման աշխատանքների կազմակերպումը, այդ ակտերի հրատարակման ուղարկումը, դրանց ճիշտ և ժամանակին հրատարակման նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վրա:

(3-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունն օտար լեզուներով իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը մինչև 1996 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականի հրատարակման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.1996
N 396
Որոշում