041.0488.101003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2003 թվականի N 488-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«._____________________________________________________________________.
|33.|ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ|739| 5 | 1 |
| | | | | |
| | այդ թվում` | | | |
| | | | | |
| |կառուցվածքային ստորաբաժանումներ |691| 5 | 1 |
| | | | | |
| |առանձնացված ստորաբաժանումներ` | | | |
| | | | | |
| |Պետական ռեզերվների գործակալություն |22 | 2 | - |
| | | | | |
| |Մետաղափորձական վերահսկողության տեսչություն |18 | 1 | - |
| | | | | |
| |«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական | | | |
| |գանձարան» գործակալություն | 8 | - | - |
._____________________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ