Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0280.250803

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         08           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003254

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2003 թվականի N 280-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ի ԹԻՎ 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 407- Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1.1. Կանոնակարգ 15-ի գլուխ 3-ի կետ 3-ի առաջին պարբերության «21 և 22» թվերը փոխարինել «21, 22 և 30» թվերով:

i

1.2. Կանոնակարգ 15-ի գլուխ 6-ը լրացնել նոր 36.1 և 36.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«36.1. Վարկային կազմակերպությունները պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ դրանց կից ծանոթագրությունների), աուդիտորական եզրակացության հետ միասին, իսկ ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը աուդիտորական եզրակացության հետ միասին` թղթային տարբերակով, հասանելի դարձնել հասարակությանը վարկային կազմակերպությունում:

36.2. Վարկային կազմակերպությունները պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները:»:

i

1.3. Կանոնակարգ 15-ի գլուխ 6-ի կետ 38-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38. Վարկային կազմակերպությունները օրենքներով և սույն Կանոնակարգով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակելուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման համապատասխան բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) և հրապարակված հաշվետվության օրինակը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.08.2003
N 280-Ն
Որոշում