(ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 1996 թ. թիվ 382
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը (կցվում է):
i
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 30-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 382 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ
ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը:
i
2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, պետական տարածքային մարմինների, Երևանի խորհրդի ընդունած նորմատիվ իրավական ակտերի /այսուհետև` գերատեսչական նորմատիվ ակտեր/ վրա:
(2-րդ կետը փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում)
3. Գերատեսչական նորմատիվ ակտերը պարտադիր հրատարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում», որը համարվում է պաշտոնական հրապարակում:
Գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական հրապարակման օր է համարվում դրանք «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրատարակելու օրը:
4. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» հրատարակվում է շաբաթական մեկ անգամ:
«Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:
i
5. Գերատեսչական նորմատիվ ակտն ուժի մեջ է մտնում դրա պետական գրանցումից և պաշտոնական հրապարակումից 5 օր հետո, եթե օրենքով կամ տվյալ ակտով ավելի ուշ ժամկետ չի նախատեսված:
(5-րդ կետը փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում)
i
6. Գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակում են դրանք ընդունող պետական մարմնի ղեկավարները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցված գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` դրանք գրանցելուց հետո 3 օրվա ընթացքում:
(6-րդ կետը լրաց. 07.02.01 թիվ 85 որոշում)
i
7. Գերատեսչական նորմատիվ ակտը հրատարակելիս նշվում է դրա կոդը (կարգահամարը), անվանումը, ինչպես նաև ընդունման և պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, այն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառն ու ազգանունը, պետական գրանցման համարը:
i
8. Գերատեսչական նորմատիվ ակտերի կոդերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած իրավական ակտերի կոդավորման համակարգին համապատասխան:
i
9. Գերատեսչական նորմատիվ ակտերը հրատարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» ըստ հրատարակման ուղարկվելու հերթականության, բայց ոչ ուշ, քան դրանք ստացվելու օրվանից 10-օրյա ժամկետում:
(9-րդ կետը փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում)
10. Հրապարակման ենթակա չեն միայն այն գերատեսչական նորմատիվ ակտերը կամ դրանց այն առանձին մասերն ու կետերը, որոնք պարունակում են պետական գաղտնիք և չեն վերաբերում մարդու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին:
Նշված գերատեսչական նորմատիվ ակտերն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: