«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«12» դեկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 1996 թ. թիվ 375
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ համատիրությունները գրանցվում են «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների գրանցման համար սահմանված կարգով:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված համատիրությունների հիմնադիր փաստաթղթերը մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը ենթակա են համապատասխանեցման «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին` սույն որոշմամբ սահմանված համատիրությունների գրանցման կարգի համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` 10-օրյա ժամկետում սահմանել համատիրությունների գրանցման վկայականի ձևը:
4. Սահմանել, որ համատիրություն գրանցած Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը պարտավոր է 15-օրյա ժամկետում տվյալ համատիրության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին տեղեկություններ հաղորդել համատիրության գրանցման, հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների ու լրացումների, համատիրության գործունեության դադարման վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 12-ից: