(ուժը կորցրել է 23.06.03 թիվ 03/17-Ն հրաման)
i
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1996 Թ. ՄԱՐՏԻ 8-Ի ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ԹԻՎ 140 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«10» 07 1995 Թ. «10» 07 1995 Թ. «10» 07 1995 Թ.
Հ. 02014/3-1 Հ. 1-14 Հ. 3-15/8
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
i
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգը մշակվել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հիման վրա և կարգավորում է հրահանգի 1-ին կետով սահմանված վճարողների կողմից գույքահարկի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:
I. Գույքահարկ վճարողները
1. Սույն հրահանգով սահմանվող կարգին համապատասխան գույքահարկ վճարողներ են հանդիսանում`
ա/ «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր կազմակերպական իրավական տեսակների իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև հիմնարկները այդ թվում` բանկերը, կազմակերպությունները.
բ/ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների առանձնացված այն ստորաբաժանումները, որոնք ունեն առանձին հաշվեկշիռ և հաշվարկային հաշիվ բանկում, ինչպես նաև բանկերի այն մասնաճյուղերը և բաժանմունքները, որոնք ունեն առանձին հաշվեկշիռ և թղթակցային հաշիվ ՀՀ կենտրոնական բանկում: Սույն կետ ա/ և բ/ ենթակետերում նշված սուբյեկտները այսուհետև անվանվում են «վճարողներ»:
2. Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունների /այդ թվում գյուղացիական տնտեսությունների/ գույքը պատկանում է անհատական /ընտանեկան/ ձեռնարկության սեփականատիրոջը /սեփականատերերին/ անձնական /համատեղ/ սեփականության իրավունքով: Նշված գույքի գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորվում են «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով:
3. Տնտեսական ընկերակցությունները /լրիվ կամ կոմանդիտային/ ինքնուրույն գույքահարկ վճարողներ չեն հանդիսանում: Հարկը վճարում են ընկերակցության անդամները` յուրաքանչյուրը իր կողմից ներդրված սեփականության կամ լրիվ /մասնակի/ տնտեսավարման իրավունքով իրեն պատկանող հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի համար, ինչպես նաև ընկերակցության գործունեության ընթացքում ստեղծված /ձեռք բերված/ գույքի իր ներդրմանը համապատասխան /կամ այլ կարգով/ բաշխվող մասի համար:
Ընդ որում ընկերակցության իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անդամները գույքահարկը հաշվարկում և վճարում են սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անդամները` «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով սահմանվող կարգին համապատասխան:
II. Հարկման օբյեկտը
i
4. Հարկման օբյեկտ է հանդիսանում վճարողների հաշվեկշիռներում /հաշվետվություններում/ արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը` բացառությամբ այն գույքի, որի կազմը սահմանում է ՀՀ կառավարությունը` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ /տես հավելված թիվ 1/:
Սույն հրահանգում նշված վճարողների համար հարկման օբյեկտ չեն հանդիսանում նաև նրանց հաշվեկշիռներում /հաշվետվություններում/ արժեքային արտահայտությամբ հաշվառված պասսիվները:
5. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1993 թ. հաստատված «Հաշվապահական հաշվառման հաշվային պլանին» համապատասխան հաշվապահական հաշվառում վարող վճարողների համար հարկման օբյեկտ են հանդիսանում վերը նշված հաշվային պլանի հետևյալ հաշիվներում հաշվառված գույքը /առանց դրանց գծով մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի հաշվառման համապատասխան ենթահաշիվներում արտացոլված գումարների/`
01 «Հիմնական միջոցներ» մնացորդային արժեքով
07 «Տեղակայման ենթակա սարքավորումներ»
09 «Վարձակալական պարտավորություններից մուտքեր»
10* «Նյութեր»
11 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
12 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» մնացորդային արժեքով
15 «Նյութերի հայթայթում և ձեռք բերում»
20 «Հիմնական արտադրություն»
21 «Սեփական արտադրության կիսապատրաստուքներ»
23 «Օժանդակ արտադրություն»
29 «Սպասարկող արտադրություն և տնտեսություն»
30 «Ոչ կապիտալ աշխատանքներ»
40 «Պատրաստի արտադրանք»
41 «Ապրանքներ» /գնման գներով/
44 «Շրջանառության ծախքեր` մնացորդ ապրանքների վրա»
6. «ՀՀ բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը» կիրառող վճարողների /այսուհետև` «բանկեր» / համար հարկման օբյեկտ են հանդիսանում այդ պլանի հետևյալ հաշիվներում հաշվառված գույքը /առանց դրանց գծով մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի հաշվառման համապատասխան ենթահաշիվներում արտացոլված գումարների/`
050 «Թանկարժեք մետաղներ»
051 «Թանկարժեք մետաղների ջարդոն»
052 «Իրեր թանկարժեք մետաղներից»
053 «Թանկարժեք քարեր»
054 «Իրացման համար հանձնված թանկարժեք մետաղներ»
920 «Շենքեր և շինություններ» մնացորդային արժեքով
921 «Տնտեսական գույք»
924 «Վարձով տրվող մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային և այլ
միջոցներ /լիզինգ/»
926 «Թանգարանային արժեքներ»
931 «Շինարարական և այլ նյութեր»
937 «Տեղակայման ենթակա սարքավորումներ»
940 «Տնտեսական նյութեր»
942 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» մնացորդային արժեքով
971 «Կառավարչական ապարատի պահպանման ծախսեր»:
i
7. Վճարողների հարկման օբյեկտ հանդիսացող գույքը գնահատվում է նրանց հաշվեկշիռներում /հաշվետվություններում/ այդ գույքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլված արժեքով:
______________________
* ՀՀ կառավարության 06.06.95թ. թիվ 314 որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1993 թ. հաստատված «Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» 10, 11, 12, 15, 20, 21, 23, 29, 30, 40, 41 և 44 հաշիվներում արտացոլված գույքը 1995-1996 թվականներին ազատվում են գույքահարկի վճարումից:
III. Հարկի դրույքաչափերը
i
8. Վճարողները հարկը հաշվարկում են հարկման ենթակա գույքի միջին տարեկան արժեքի 0,2 - 0,8 % տարեկան դրույքաչափերով:
Հարկի կոնկրետ դրույքաչափերը սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով /գործող դրույքաչափերը բերված են հավելված 2-ում/:
IV. Գույքահարկի հաշվարկման կարգը
և վճարման ժամկետները
9. Վճարողները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնաբար, աճողական կարգով` հաշվի առնելով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունները և հարկի դրույքաչափերը, և հաշվարկները /հաշվարկի ձևը բերված է հավելված 3-ում և 4-ում/ ներկայացնում են հարկային մարմիններին եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվությունների /հաշվեկշիռների/ հետ միասին:
10. Վճարողների կողմից գույքահարկի գումարը հաշվարկվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի /ըստ հաշվեկշռային հոդվածների/ յուրաքանչյուր խմբի միջին արժեքի և տվյալ խմբի համար սահմանված տարեկան դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի գումարների հանրագումար:
11. Հարկման օբյեկտ հանդիսացող գույքի յուրաքանչյուր խմբի /ըստ հաշվեկշռային հոդվածների/ համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով`
Հգ = Գ միջին x Դ x Մ / 100 որտեղ`
Հգ - հաշվետու ժամանակաշրջանում գույքի տվյալ խմբի գույքահարկի գումարն է.
Գ միջին - հաշվետու ժամանակաշրջանում հարկվող գույքի տվյալ խմբի միջին արժեքն է.
Դ - հարկվող գույքի տվյալ խմբի համար սահմանված հարկի տարեկան դրույքաչափն է /% -ով/.
Մ - այն մեծությունն է, որը եռամսյակի համար հաշվարկելիս հավասար է 0,25, կիսամյակի համար` 0,5, ինը ամսվա համար` 0,75, տարեկանի համար` 1:
Գ միջինը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա և այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա օրերի դրությամբ հարկվող գույքի տվյալ խմբի /նյութական արժեքների հանրագումարի/ հաշվեկշռային արժեքների մեծությունների կեսի և այդ ժամանակաշրջանի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ հարկվող գույքի տվյալ խմբի /նյութական արժեքների հանրագումարի/ հաշվեկշռային արժեքների մեծությունների գումարը բաժանելով այդ ժամանակաշրջանի ամիսների քանակի վրա:
12. Հարկի գումարը ենթակա է վճարման բյուջե` եռամսյակային հաշվապահական հաշվետվությունների /հաշվեկշիռների/ ներկայացման համար սահմանված օրվան հաջորդող հնգօրյա, իսկ տարեկանի համար` տասնօրյա ժամկետում:
V. Գույքահարկի արտոնությունները
13. Գույքահարկից ազատվում են`
i
ա/ բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գույքը.
բ/ բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրության, վերամշակման և պահպանման, ձկների բուծման, որսի ու վերամշակման համար օգտագործվող գույքը.
գ/ պրոթեզաօրթոպեդիկ նշանակության գույքը.
դ/ նոր ստեղծված ձեռնարկությունների գույքը` դրանց պետական գրանցումից հետո մեկ տարի ժամկետով, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնց նկատմամբ չի տարածվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված արտոնությունը.
ե/ գիտության /գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, նախագծային-հետախուզական և այլն/ կարիքների համար օգտագործվող գույքը.
զ/ բացառապես կրթության, մշակույթի և սպորտի կարիքների համար օգտագործվող գույքը /բացի պրոֆեսիոնալ սպորտի և վճարովի կրթական համակարգի գույքից/,
է/ բնակարանային-կոմունալ /բացի հյուրանոցներից/ ծառայություններ մատուցող ձեռնարկությունների գույքը.
ը/ ձեռնարկությունների հաշվեկշռներում արտացոլված և բացառապես բնակարանային-կոմունալ և սոցիալ-մշակութային նշանակության գույքը.
թ/ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն` պետական պաշարներ ստեղծելու համար օգտագործվող գույքը.
ժ/ բնապահպանական և հակահրդեհային անվտանգության նշանակության գույքը.
ի/ հաղորդակցության ճանապարհները /ներառյալ ավտոճանապարհները/, կապի և էներգահաղորդման գծերը, ինչպես նաև դրանց անմիջական շահագործումն ապահովելու նպատակով օգտագործվող գույքը:
VI. Գույքահարկի հաշվառման կարգը
14. Հաշվարկված գույքահարկի գումարը ձևակերպվում է հաշվեկշռային շահույթի հաշվին:
Ձեռնարկությունների կողմից /բացի բանկերից/ բյուջեի հետ գույքահարկի գծով գործառնությունների հաշվառումը տարվում է 68 «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի նոր բացվող «Հաշվարկներ գույքահարկի գծով» ենթահաշվում:
Սահմանված կարգով հաշվարկված հարկի գումարը արտացոլվում է 68 «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի կրեդիտով և 81 «Շահույթի օգտագործում» հաշվի դեբետով:
Գույքահարկի գումարի փոխանցումը բյուջե արտացոլվում է 68 «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի դեբետով և 51 «Հաշվարկային հաշիվ» հաշվի կրեդիտով:
15. Բանկերի կողմից բյուջեի հետ գույքահարկի գծով հաշվարկների հաշվառումը տարվում է 904 «Այլ դեբիտորներ և կրեդիտորներ» հաշվեկշռային հաշվի «Հաշվարկներ գույքահարկի գծով» առանձին ենթահաշվում: Սահմանված կարգով հաշվարկված հարկի գումարը բանկերը յուրաքանչյուր եռամսյակ արտացոլում են 904 «Այլ դեբիտորներ և կրեդիտորներ» հաշվի կրեդիտով և 950 «Բանկի շահույթից կատարված միջոցներ» հաշվի «Հաշվարկներ գույքահարկի գծով» ենթահաշվի դեբետով:
Բանկերը գույքահարկի գումարի փոխանցումը բյուջե արտացոլում են 904 «Այլ դեբիտորներ և կրեդիտորներ» հաշվի դեբետով և 161 «Բանկերի թղթակցային հաշիվներ ՀՀ կենտրոնական բանկում» հաշվի կրեդիտով:
VII. Եզրափակիչ դրույթներ
16. Վճարողների և հարկային մարմինների իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև «Գույքահարկի մասին» օրենքի խախտման պատասխանատվության հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքով և օրենսդրական այլ ակտերով:
17. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար ՀՀ կառավարությունը ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել գույքահարկի հաստատագրված վճարումներ, այլ դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման ու վճարման այլ կարգ և արտոնություններ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
04.04.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960013
ՀԱՎԵԼՎԱԾ 1 *
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ
Իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների /բացի բանկերից/ գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում հաշվապահական հաշվեկշիռներում /հաշվետվություններում/ արժեքային արտահայտությամբ հաշվառված /նյութական օբյեկտ հանդիսացող/ գույքը` ըստ ՀՀ կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 292 որոշմանը համապատասխան ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձեռնարկության հաշվեկշռի ձևի ակտիվային մասի 3-րդ բաժնում խմբավորված հոդվածների, ինչպես նաև 1-ին և 2-րդ բաժիններում խմբավորված հետևյալ հոդվածների`
կապիտալ ներդրումներ
երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ
հաշվարկներ հիմնադիրների հետ
գալիք ժամանակաշրջանի ծախսեր:
Բանկերի համար գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում ՀՀ օրենսդրությանը համապատասխան բանկերի համար գործող հաշվապահական հաշվեկշիռների /հաշվետվությունների/ բոլոր բաժինների /բացառությամբ 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների/ ակտիվային հոդվածներում արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը, ինչպես նաև 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների ակտիվային հետևյալ հոդվածներում հաշվառված գույքը`
թանկարժեք մետաղների վերագնահատում 059
հաշվարկներ բանկի հիմնական միջոցների գծով
ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ 922
կապիտալ ծախսեր` բանկի վարձակալած շենքերի համար 923
կապիտալ ներդրումներ 930
դեբիտորներ և կրեդիտորներ` կապիտալ ներդրումների գծով 932
գալիք ժամանակաշրջանի ծախսեր 941
գործառնական ծախսեր 970
վճարված տույժեր, տուգանքներ և այլ տուժավճարներ 979
ընթացիկ տարվա վնասներ 980
նախորդ տարվա վնասներ 981:
_________________________________
* Սահմանված է ՀՀ կառավարության 1995 թվականի հունիսի 1-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը հաստատելու մասին» թիվ 303 որոշմամբ:
ՀԱՎԵԼՎԱԾ 2 *
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ԲԱՑԻ ԲԱՆԿԵՐԻՑ/ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐՈՒՄ /ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ/ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
.________________________________________________________________________.
|ԹԻՎ| ՀԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔԸ | ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ |
|ԹԻՎ| | /ՏՈԿՈՍ/ |
|___|___________________________________________|________________________|
| 1.|Հիմնական միջոցներ, տեղակայման ենթակա | |
| |սարքավորումներ և վարձակալական | |
| |պարտավորություններից մուտքեր` | |
| | ա/ ակտիվ մաս | 0,2 |
| | բ/ պասսիվ մաս | 0,6 |
| 2.|Գույքահարկով հարկվող այլ միջոցներ | 0,4 |
.________________________________________________________________________.
ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐՈՒՄ /ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ/ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
.________________________________________________________________________.
|ԹԻՎ| ՀԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔԸ | ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ |
|ԹԻՎ| | / ՏՈԿՈՍ / |
|___|__________________________________________|_________________________|
|1. |Շենքեր, Շինություններ | 0,6 |
|2. |Տնտեսական գույք | 0,2 |
|3. |Գույքահարկով հարկվող այլ միջոցներ | 0,4 |
.________________________________________________________________________.
______________________
* Հաստատված է ՀՀ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գույքահարկի դրույքաչափերի մասին» թիվ 314 որոշմամբ:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ
ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
ՀՐԱՀԱՆԳԻ
______________________ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
___________________________________________
/ձեռնարկության լրիվ անվանումը/
Ձեռնարկության հասցեն ______________________
___________________________________________
Պատասխանատու անձի /կատարողի/
ազգանունը _________________________________
հեռ. հ.____________________________________
Ձեռնարկությունների գույքահարկի հաշվարկ
19 թ. _______________
/հազ.դրամ/
._______________________________________________________________________.
| | Հիմնական միջոցներ 01 | Գույքահարկով | Ընդամենը |
| | տեղակայման ենթակա | հարկվող այլ | |
| | սարքավորումներ 07 | միջոցներ | |
| | վարձակալական | / 10, 15, 11,| |
| | պարտավորություններից | 12, 20, 21, | |
| | մուտքեր 09 | 23, 29, 30, | |
| | | 40, 41, 44 / | |
| | ակտիվ պասսիվ | | |
|___________________|_________________________|______________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________________|____________|____________|______________|__________|
|1. Հաշվետու | | | | |
| տվյալներ` | | | | |
| առ 01.01 | | | | |
| 01.02 | | | | |
| 01.03 | | | | |
| 01.04 | | | | |
| 01.05 | | | | |
| 01.06 | | | | |
| 01.07 | | | | |
| 01.07 | | | | |
| 01.08 | | | | |
| 01.09 | | | | |
| 01.10 | | | | |
| 01.11 | | | | |
| 01.12 | | | | |
| 01.01 | | | | |
|___________________|____________|____________|______________|__________|
|2. Հաշվետու ժամա- | | | | |
| նակաշրջանում | | | | |
| գույքի միջին | | | | |
| արժեքը, | | | | |
| ընդամենը | | | | |
|___________________|____________|____________|______________|__________|
|3. Գույքի միջին | | | | |
| արժեքը, որից | | | | |
| չի հաշվարկվում | | | | |
| գույքահարկ | | | | |
|___________________|____________|____________|______________|__________|
|4. Գույքահարկով | | | | |
| հարկման ենթակա | | | | |
| գույքի միջին | | | | |
| արժեքը /տող 2 - | | | | |
| - տող 3/ | | | | |
|___________________|____________|____________|______________|__________|
|5. Գույքահարկի | | | | |
| դրույքաչափը | | | | |
|___________________|____________|____________|______________|__________|
|6. Հաշվետու | | | | |
| ժամանակաշրջանում | | | | |
| բյուջե վճարման | | | | |
| ենթակա գույքահարկի| | | | |
| գումարը | | | | |
| /տող 4 x տող 5 | | | | |
| : 100/ | | | | |
|___________________|____________|____________|______________|__________|
|7. Նախորդ | | | | |
| ժամանակաշրջանում | | | | |
| հաշվարկված | | | | |
|գույքահարկի գումարը| | | | |
|___________________|____________|____________|______________|__________|
|8. ենթակա է` | | | | |
| ա/ լրացուցիչ | | | | |
| վճարման բյուջե | | | | |
| /տող 6 - տող 7/ | | | | |
| բ/ հաշվանցման | | | | |
| առաջիկա վճարում-| | | | |
| ների հաշվին | | | | |
| /վերադարձման | | | | |
| բյուջեից/ | | | | |
| /տող 7 - տող 6 /| | | | |
._______________________________________________________________________.
«____» _____________________19 թ.
հաշվարկի ուղարկման ամսաթիվը
Ղեկավար /ստորագրություն/
Գլխավոր հաշվապահ /ստորագրություն/
ՀԱՎԵԼՎԱԾ 4
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
ՀՐԱՀԱՆԳԻ
_______________________ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
____________________________________________
/ձեռնարկության լրիվ անվանումը/
Ձեռնարկության հասցեն _______________________
____________________________________________
Պատասխանատու անձի /կատարողի/
ազգանունը___________________________________
հեռ. հ._____________________________________
Բանկերի գույքահարկի հաշվարկ
19 թ._____________
.______________________________________________________________________.
| | Շենքեր, | Տնտեսա-| Գույքահարկով | Ընդամենը |
| | շինու- | կան | հարկվող այլ | |
| | թյուններ| գույք | միջոցներ | |
| | 920 | 921 | / 050, 051, | |
| | | | 052, 053, 054,| |
| | | | 924, 926, 931,| |
| | | | 937, 940, 942,| |
| | | | 971/ | |
|_______________________|__________|________|_______________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_______________________|__________|________|_______________|__________|
|1. Հաշվետու | | | | |
| տվյալներ` | | | | |
| առ 01.01 | | | | |
| 01.02 | | | | |
| 01.03 | | | | |
| 01.04 | | | | |
| 01.05 | | | | |
| 01.06 | | | | |
| 01.07 | | | | |
| 01.08 | | | | |
| 01.09 | | | | |
| 01.10 | | | | |
| 01.11 | | | | |
| 01.12 | | | | |
| 01.01 | | | | |
|_______________________|__________|________|_______________|__________|
|2. Հաշվետու ժամա- | | | | |
| նակաշրջանում | | | | |
| գույքի միջին | | | | |
| արժեքը, | | | | |
| ընդամենը | | | | |
|_______________________|__________|________|_______________|__________|
|3. Գույքի միջին | | | | |
| արժեքը, որից | | | | |
| չի հաշվարկվում | | | | |
| գույքահարկ | | | | |
|_______________________|__________|________|_______________|__________|
|4. Գույքահարկով | | | | |
| հարկման ենթակա | | | | |
| գույքի միջին | | | | |
| արժեքը | | | | |
| /տող 2 - տող 3/ | | | | |
|_______________________|__________|________|_______________|__________|
|5. Գույքահարկի | | | | |
| դրույքաչափը | | | | |
|_______________________|__________|________|_______________|__________|
|6. Հաշվետու | | | | |
| ժամանակաշրջանում | | | | |
| բյուջե վճարման | | | | |
| ենթակա գույքահարկի | | | | |
| գումարը | | | | |
| /տող 4 x տող 5/: | | | | |
| 100/ | | | | |
|_______________________|__________|________|_______________|__________|
|7. Նախորդ | | | | |
| ժամանակաշրջանում | | | | |
| հաշվարկված | | | | |
| գույքահարկի | | | | |
| գումարը | | | | |
|_______________________|__________|________|_______________|__________|
|8. Ենթակա է` | | | | |
| ա/ լրացուցիչ | | | | |
| վճարման բյուջե | | | | |
| /տող 6 տող 7/ | | | | |
| բ/ հաշվանցման | | | | |
| առաջիկա վճարումների | | | | |
| հաշվին | | | | |
| /վերադարձման | | | | |
| բյուջեից/ | | | | |
| /տող 7 - տող 6/ | | | | |
.______________________________________________________________________.
«____»__________________19 թ.
հաշվարկի ուղարկման ամսաթիվը
Ղեկավար /ստորագրություն/
գլխավոր հաշվապահ /ստորագրություն/
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
04.04.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960013