Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆ ...

 

 

      ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                          ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ         ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    1996թ հունիսի 20-ի                     1996թ հունիսի 27-ի

     թիվ 233 հրամանով                     թիվ 148 հրամանով

                                                                               

                            Կ    Ա    Ր    Գ

                                                                               

         ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ

        ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ

ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԴՑԴ» ՖԻՐՄԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

i

1. Սույնով սահմանվում է ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 20-ի թիվ 155 որոշմանը համաձայն մշակված տրանսպորտային միջոցների նոր նմուշի պետական համարանիշների իրացումից ստացված գումարները հանրապետական բյուջեի եկամուտներին մուտքագրելու և այդ գումարներից համարանիշների պատրաստումը իրականացնող գերմանական «ԴՑԴ» ֆիրմային ՀՀ ներքին գործերի նախարարության հետ կնքված պայմանագրին համաձայն հասանելիք գումարներ վճարելու կարգը:

 

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՈՒՄ

 

2. Ավտոտրանսպորտային միջոցները գրանցելիս քաղաքացիները նոր նմուշի պետհամարանիշներ առաջին անգամ ստանալու համար Հայխնայբանկի լիազորված բաժանմունքներում վճարում են ՀՀ կառավարության կողմից սահմանված` 12,5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ՀՀ Հանրապետական բյուջեի թիվ 2141331 տարանցիկ հաշվին:

3. Կորցրած պետական համարանիշների փոխարեն նոր պետհամարանիշի տրման համար գանձվում է սույն կարգի 2-րդ կետում նշված գումարի կրկնակի չափով գումար:

4. Ավտոտրանսպորտային միջոցները գրանցելիս իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկները անկախ սեփականության ձևից և կազմակերպա-իրավական տեսակից նոր նմուշի պետական համարանիշներ ստանալու համար սույն կարգի 2. կետում նշված հաշվին են փոխանցում կամ մուծում նույն կետով սահմանված չափով գումար:

 

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԴՑԴ» ՖԻՐՄԱՅԻՆ

ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

5. ՀՀ ներքին գործերի նախարարությունը մինչև հաջորդ ամսվա 10-ը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում տեղեկանք, որում նշվում են Պետավտոտեսչության գրանցման-քննման բաժանմունքների /խմբերի/ կողմից նախորդ ամսվա ընթացքում իրացված պետհամարանիշների քանակները /նշելով կորցրած պետական համարանիշների փոխարեն տրված նոր պետհամարանիշների քանակը և դրանց դիմաց գանձված գումարի չափը/:

6. ՀՀ ֆինանսների նախարարությունը համեմատելով ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված տեղեկությունները 2 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկին է ուղարկում հանձնարարագիր գերմանական «ԴՑԴ» ֆիրմայի համապատասխան բանկային հաշվին գումարը փոխանցելու համար:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

05.08.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960041

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
Կարգ