Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԱԾ «ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ 65-ԱՄՅԱԿ» ԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԱԾ «ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ 65-ԱՄՅԱԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆ ՀԻՄՆԵ ...

 

 

101.0001.150503

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»         05           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10103164

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՄԱՆ

 

15 մայիսի 2003 թվականի N 1-Ն

 

ՀՀ ԱԱԾ «ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ 65-ԱՄՅԱԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Կառավարական կապի ստեղծման 65-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին և վետերաններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին պարգևատրելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԱԱԾ կանոնադրության 11-րդ կետի «ժ» ենթակետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հիմնել ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանը:

2. Հաստատել`

ա) ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանի նկարագրությունը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանը կրելու վկայականի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ամբողջ անձնակազմին:

 

Հավելված N 1

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2003 թվականի մայիսի 15-ի

N 1-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԱԾ «ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ 65-ԱՄՅԱԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ

 

1. ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանը (այսուհետ` կրծքանշան) հիմնված է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին և վետերաններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին կառավարական կապի 65-ամյակի կապակցությամբ մեկանգամյա պարգևատրման համար:

2. Կրծքանշանով պարգևատրվում են`

- ՀՀ ԱԱԾ աշխատակիցները և վետերանները` կառավարական կապի ապահովման խնդիրների գերազանց կատարման, կառավարական կապի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդի և ցուցաբերած աջակցության, բարձր մասնագիտական պատրաստվածության համար.

- Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիները` կառավարական կապի զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի, կառավարական կապի ապահովման խնդիրները լուծելիս ազգային անվտանգության մարմիններին ցուցաբերած կոնկրետ օգնության և աջակցության համար:

3. Կրծքանշանով պարգևատրման ենթակա անձանց թեկնածությունները ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետը զեկուցագրով ներկայացնում է ՀՀ ԱԱԾ տնօրենին:

4. Կրծքանշանով պարգևատրումը կատարվում է ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի նախագիծը պատրաստում է ՀՀ ԱԱԾ կադրերի վարչությունը:

5. Կրծքանշանով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

6. Կրծքանշանով պարգևատրման մասին ՀՀ ԱԱԾ կադրերի վարչության կողմից գրառում է կատարվում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական գործերում` նշելով ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանի համարը և ամսաթիվը:

7. Կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում:

8. Կրծքանշանով հետմահու պարգևատրում չի կատարվում:

 

Հավելված N 2

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2003 թվականի մայիսի 15-ի

N 1-Ն հրամանի

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանի

 

Կրծքանշանի կենտրոնում պատկերված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշը: Այն գտնվում է արույրից պատրաստված 35 մմ տրամագծով սկավառակի մեջ, որի վերևի մասում գրված է «Կառավարական կապ», իսկ ներքևի մասում` ոսկեգույն դափնե ճյուղերի վրա` «65»:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի կենտրոնում, պետական դրոշի վրա, պատկերված է կառավարական կապի խորհրդանիշը` իրար հետ խաչաձևած կայծակնային աղեղների, սրի և վահանի տեսքով:

Կայծակնային աղեղները խորհրդանշում են էլեկտրակապը, սուրը` կառավարական կապի անվտանգությունը, իսկ վահանը` կապի գաղտնիության պաշտպանությունն ապահովող միջոց է:

Սրի վերևի մասում տեղադրված են առյուծի ու արծվի ոսկեգույն գլուխները, որոնք ցույց են տալիս կառավարական կապի` պետությանը ծառայելու խորհուրդը:

 

Հավելված N 3

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2003 թվականի մայիսի 15-ի

N 1-Ն հրամանի

 

----------------------------------

ԻՐՏԵԿ - Կրծքանշանի ձևը չի բերվում

 

Հավելված N 4

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2003 թվականի մայիսի 15-ի

N 1-Ն հրամանի

 

.______________________________________________________________.

|                                | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    |

|                                | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ       |

|                                | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ                |

|                                |                             |

|                                |                             |

|                                |         ՎԿԱՅԱԿԱՆ            |

|                                |                             |

|                                |                             |

|                                |                             |

|                                | «ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ 65 ԱՄՅԱԿ» |

|                                |         ԿՐԾՔԱՆՇԱՆԻ          |

|                                |                             |

.______________________________________________________________.

 

ՎԿԱՅԱԿԱՆ

__________________________

                                        __________________________

                                        __________________________

 

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2003 թ. ________ «__» -ի

N ____ հրամանով

 

պարգևատրվել է`

«Կառավարական կապի 65 ամյակ»

կրծքանշանով

 

Գեներալ-լեյտենանտ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ

                 65 ԱՄՅԱԿ                   ____________ Կ.Պետրոսյան

 

Կ.Տ.

 

 

pin
Ազգային անվտանգության ծառա
15.05.2003
N 1-Ն
Հրաման