Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.06.1992  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության ինքնուրույն համակարգի ձևավորման համար անհրաժեշտ իրավական հիմքի բացակայությունը,

նպատակ ունենալով կանոնակարգել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտությունների ակադեմիայի և գիտական հաստատությունների գործունեությունը, ինչպես նաև պետական գույքից նրանց օգտվելու պայմանները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Մինչև բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունումը այդ համակարգի հաստատությունների գործունեությունը կարգավորող հիմնադիր իրավական փաստաթուղթ համարել նրանց օրինադրությունը /ստատուս/:

2. Օրինադրությունները հաստատագրում են բարձրագույն կրթության և գիտության համակարգի հաստատությունների`

ա/ գիտական և գիտաուսումնական գործունեության հիմնական նպատակները և բնույթը,

բ/ գույքը և դրանից օգտվելու պայմանները,

գ/ կառուցվածքը, կառավարման մարմինների իրավասությունները և դրանք կազմելու կարգը:

i

3. Բարձրագույն կրթության և գիտության համակարգի հաստատությունների օրինադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովին` մինչև 1992 թվականի սեպտեմբերի 15-ը Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել բարձրագույն կրթության և գիտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 

3 հունիսի 1992 թ.

Հ.Ն-0649-I

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
03.06.1992
N ՀՆ-0649-I
Որոշում