Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՀԱՆՁՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 1996 թ. թիվ 326

 

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի պատանի տուրիստների կայանի համալիրը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը:

i

2. Հաշվի առնել տուրիզմի և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդի համաձայնությունը Կապան քաղաքի Շահումյան թաղամասի տուրիստական հանգրվանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն անհատույց հանձնելու մասին և Կապան քաղաքի թիվ 14 մսուր-մանկապարտեզի շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել տուրիզմի և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված օբյեկտների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.1996
N 326
Որոշում