Սեղմել Esc փակելու համար:
1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 1996 թ. թիվ 329

 

1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հոկտեմբերի 9-ի «1996 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետությունում աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն թիվ 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային /տարածքային/ զորակոչային հանձնաժողովներ` համաձայն թիվ 2 հավելվածի:

Մարզային /տարածքային/ զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

i

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն թիվ 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա/ 1996 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

i

բ/ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազության մարմիններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`

ա/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

i

բ/ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձնելն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ ղեկավարներին`

ա/ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.

i

բ/ ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 1996 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար`

ա/ զինկոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական, ավտոտրանսպորտային միջոցներով.

բ/ հաստատել տեղական /ըստ զինկոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների/ զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջադրած մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ-մասնագետներով, ապահովել զորակոչիկների պարտադիր անվճար և առաջնահերթ ռենտգեն հետազոտումը և համապատասխան ռենտգեն /ֆլյուրո/ լուսանկարումը, ինչպես նաև դիֆտերիայի դեմ պատվաստումը:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա/ ապահովել հասարակական կարգի պահպանումը Հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի ուղևորման երթուղիներում.

բ/ ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ/ զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակետին հատկացնել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել զորակոչիկների տեղափոխումը զինկոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինկոմիսարիատների հայտերի:

Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

i

11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանից մեկնումը թույլատրել միայն զինգրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման /նախնական հաշվառման/ վկայականներում` տարկետման իրավունքից օգտվելու մասին զինկոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

12. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1996 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

13. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 329 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

     Վ. Սարգսյան            - ՀՀ պաշտպանության նախարար /հանձնաժողովի

                              նախագահ/

 

     Մ. Հարությունյան       - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ,

                              ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

                              /հանձնաժողովի նախագահի տեղակալ/

 

     Ա. Հարությունյան       - ՀՀ զինվորական կոմիսար

 

     Վ. Սիրադեղյան          - ՀՀ ներքին գործերի նախարար

 

     Ա. Գևորգյան            - ՀՀ գլխավոր դատախազ

 

     Ա. Բաբլոյան            - ՀՀ առողջապահության նախարար

 

     Հ. Քոչինյան            - ՀՀ տրանսպորտի և  հաղորդակցության նախարար

 

     Ս. Գևորգյան            - ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային

                              անվտանգության և ներքին գործերի մշտական

                              հանձնաժողովի նախագահ

 

     Վ. Հարությունյան       - ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության

                              քարտուղարության տասներորդ վարչության պետի

                              պաշտոնակատար

 

     Ա. Հովհաննիսյան        - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսության

                              օպերատիվ կառավարման վարչության պետ

 

     Է. Միլիտոնյան          - ՀՀ տեղեկատվության նախարարի  առաջին տեղակալ

 

     Բ. Ոսկանյան            - ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ

                              վարչության մոբիլիզացիոն աշխատանքների բաժնի

                              վարիչ /հանձնաժողովի քարտուղար/

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 329 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ  Ա  Զ  Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ /ՏԱՐԱԾՔԱՅԻՆ/ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

_________________________________________________________________________

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ

   ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ                    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

_________________________________________________________________________

         1                                         2

_________________________________________________________________________

Քաղ. Երևան

___________

 

  Արաբկիրի                    Ա. Միրզոյան         Երևանի  քաղաքապետ

                                                  /հանձնաժողովի նախագահ/

Մաշտոցի

 

  Մյասնիկյանի                 Է. Գևորգյան         ՀՀ զինվորական կոմիսարի

              /Կենտրոնական/                       տեղակալ

Սպանդարյանի

 

  Խորհրդային                  Ա. Թամազյան         Երևան  քաղաքի դատախազ

 

  Շահումյանի                  Հ. Վարդանյան        ՀՀ պաշտպանության նախա-

                                                  րարության Երևանի գոտու

  Շենգավիթի                                       զինվորական ոստիկանության

                                                  բաժնի պետի պաշտոնակատար

 

  Էրեբունու                   Ա. Զախարյան         Երևան  քաղաքի ներքին

                                                  գործերի վարչության պետ

 

  Արագածոտն                   Հ. Գրիգորյան        Արագածոտնի մարզպետ

  _________                                       /հանձնաժողովի նախագահ/

 

  Աշտարակի                    Վ. Շիրխանյան        ՀՀ պաշտպանության

                                                  նախարարի տեղակալ

 

  Ապարանի                     Ս. Ղազարյան         Աշտարակի միջշրջանային

                                                  դատախազ

 

  Թալինի                      Ա. Արսենյան         ՀՀ պաշտպանության նախա-

                                                  րարության Երևանի գոտու

                                                  զինվորական ոստիկանության

                                                  բաժնի պետի տեղակալ

 

                              Ա. Այվազյան         մարզային ներքին գործերի

                                                  վարչության պետ

 

Արարատ

  ______                      Դ. Զադոյան          Արարատի մարզպետ

                                                  /հանձնաժողովի նախագահ/

 

  Արտաշատի                    Ա. Պետրոսյան        ՀՀ պաշտպանության

                                                  նախարարի տեղակալ

 

  Արարատի                     Հ. Բադալյան         Արտաշատի միջշրջանային

                                                  դատախազ

 

  Մասիսի                      Է. Բարսեղյան        ՀՀ պաշտպանության նախա-

                                                  րարության զինվորական

                                                  ոստիկանության վարչության

                                                  պետի  տեղակալ

 

                              Է. Գրիգորյան        մարզային ներքին գործերի

                                                  վարչության պետ

 

  Արմավիր                     Ս. Հովհաննիսյան     Արմավիրի մարզպետ

  _______                                         /հանձնաժողովի նախագահ/

 

  Հոկտեմբերյանի /Արմավիր/     Մ. Սարգսյան         ՀՀ պաշտպանության նախա-

                                                  րարության մարտական

                                                  պատրաստականության

                                                  վարչության պետ

 

  Էջմիածնի /Վաղարշապատ/       Վ. Մկրտչյան         Արմավիրի միջշրջանային

                                                  դատախազ

 

                              Խ. Հակոբյան         ՀՀ պաշտպանության նախա-

                                                  րարության Արմավիրի գոտու

                                                  զինվորական ոստիկանության

                                                  բաժնի պետ

 

                              Տ. Եսայան           մարզային ներքին գործերի

                                                  վարչության պետ

 

  Գեղարքունիք                 Վ. Մովսիսյան        Գեղարքունիքի մարզպետ

  ___________                                     /հանձնաժողովի նախագահ/

 

  Կամոյի /Գավառ/              Հ. Հարոյան          ՀՀ պաշտպանության

                                                  նախարարի տեղակալ

 

Մարտունու

 

  Սևանի                       Ա. Ավագյան          Գավառի /Կամո/ միջշրջանա-

                                                  յին դատախազ

 

  Վարդենիսի                   Հ. Հարությունյան    ՀՀ պաշտպանության նախարա-

                                                  րության Վարդենիսի գոտու

  Կրասնոսելսկի /Ճամբարակ/                         զինվորական ոստիկանության

                                                  բաժնի պետ

 

                              Ս. Մխիթարյան        մարզային ներքին գործերի

                                                  վարչության պետ

 

  Լոռի                        Հ. Մատինյան         Լոռու մարզպետ

  ____                                            / հանձնաժողովի նախագահ/

 

  Վանաձորի                    Գ. Դալիբալթայան     ՀՀ նախագահի  խորհրդական,

                                                  ՀՀ զինված ուժերի գլխավոր

  Սպիտակի                                         տեսուչ

 

  Ստեփանավանի                 Ռ. Հարությունյան    Վանաձոր քաղաքի դատախազ

 

  Տաշիրի                      Կ. Հովհաննիսյան     ՀՀ պաշտպանության նախարա-

                                                  րության Վանաձորի գոտու

  Գուգարքի                                        զինվորական ոստիկանության

                                                  բաժնի պետ

 

  Թումանյանի                  Է. Ղուշչյան         մարզային ներքին գործերի

                                                  վարչության պետ

 

Կոտայք

  ______                      Հ. Հովհաննիսյան     Կոտայքի մարզպետ

                                                  /հանձնաժողովի նախագահ/

 

  Կոտայքի /Աբովյան/           Մ. Աբրահամյան       ՀՀ պաշտպանության

                                                  նախարարի տեղակալ

 

Հրազդանի

 

  Չարենցավանի                 Մ. Սարգսյան         Հրազդանի միջշրջանային

                                                  դատախազ

 

  Նաիրիի /Եղվարդ/             Վ. Սարգսյան         ՀՀ պաշտպանության նախա-

                                                  րարության Կոտայքի գոտու

                                                  զինվորական ոստիկանության

                                                  բաժնի պետ

 

                              Դ. Խառատյան         Մարզային ներքին գործերի

                                                  վարչության պետ

 

  Շիրակ                       Ա. Գոմցյան          Շիրակի մարզպետ

  _____                                           /հանձնաժողովի նախագահ/

 

  Շիրակի                      Գ. Վարդանյան        ՀՀ պաշտպանության

                                                  նախարարի տեղակալ

Մոսկովյան

 

  Արթիկի                      Վ. Ավագյան          Գյումրի քաղաքի դատախազ

 

  Աշոցքի                      Ա. Զաքարյան         ՀՀ պաշտպանության նախարա-

                                                  րության Շիրակի գոտու

                                                  զինվորական ոստիկանության

  Անիի                                            բաժնի պետ

 

  Ախուրյանի                   Ա. Գիզիրյան         մարզային ներքին  գործերի

                                                  վարչության պետ

 

  Սյունիք                     Ս. Աբրահամյան       Սյունիքի մարզպետ

  _______                                         /հանձնաժողովի նախագահ/

 

  Կապանի                      Յու. Խաչատուրով     կորպուսի հրամանատար

 

  Գորիսի                      Ա. Մկրտչյան         Կապանի միջշրջանային

                                                  դատախազ

 

  Սիսիանի                     Ա. Վարդանյան        ՀՀ պաշտպանության նախարա-

                                                  րության Սիսիանի գոտու

  Մեղրու                                          զինվորական ոստիկանության

                                                  բաժնի պետ

 

                              Է. Բարսեղյան        մարզային ներքին գործերի

                                                  վարչության պետ

 

  Վայոց ձոր                   Պ. Մանուկյան        Վայոց ձորի մարզպետի

  _________                                       պաշտոնակատար

                                                  /հանձնաժողովի նախագահ/

 

  Եղեգնաձորի                  Ա. Տեր-Թադևոսյան    ՀՀ պաշտպանության

                                                  նախարարի օգնական

 

  Վայքի                       Ս. Գոգինյան         Եղեգնաձորի միջշրջանային

                                                  դատախազ

 

                              Մ. Նանուշյան        ՀՀ պաշտպանության

                                                  նախարարության զինվորական

                                                  ոստիկանության վարչության

                                                  քրեական բաժնի պետի

                                                  տեղակալ

 

                              Մ. Թովմասյան        մարզային ներքին գործերի

                                                  վարչության պետ

 

  Տավուշի                     Պ. Ասատրյան         Տավուշի մարզպետ

  _______                                         /հանձնաժողովի նախագահ/

 

  Իջևանի                      Մ. Գրիգորյան        ՀՀ զինված ուժերի գլխավոր

                                                  սպայակույտի պետի  առաջին

  Դիլիջանի                                        տեղակալ

 

  Տաուշի /Բերդ/               Ա. Գևորգյան         Իջևանի  միջշրջանային

                                                  դատախազ

 

  Նոյեմբերյանի                Ա. Հովակիմյան       ՀՀ պաշտպանության նախարա-

                                                  րության Իջևանի գոտու

                                                  զինվորական ոստիկանության

                                                  բաժնի պետ

 

                              Հ. Խաչատրյան        մարզային ներքին գործերի

                                                  վարչության պետի

                                                  պաշտոնակատար

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 329 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ  Ա  Զ  Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

     Ա. Հարությունյան      - ՀՀ զինվորական կոմիսար /հանձնաժողովի նախագահ/

 

     Ա. Աթաբեկյան          - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական

                             վարչության պետ

 

     Ա. Ղազարյան           - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական

                             կենտրոնական հանձնաժողովի նախագահ

 

     Ա. Թոփչյան            - թերապևտ

 

     Վ. Դարբինյան          - նյարդաբան

 

     Գ. Բաբայան            - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

 

     Ա. Շաքարյան           - ակնաբույժ

 

     Կ. Բաբայան            - մաշկային բժիշկ

 

     Հ. Սարուխանյան        - վիրաբույժ

 

     Մ. Մելիք-Փաշայան      - հոգեբույժ

 

     Հ. Հովսեփյան          - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.1996
N 329
Որոշում