«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 1996 թ. թիվ 252
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 321 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի ստեղծման մասին» թիվ 321 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր պարբերությամբ.
i
«Մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը հարկ վճարող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կնիքների և դրոշմակնիքների վրա պարտադիր նշվում են հարկ վճարողների հաշվառման համարները: 1997 թվականի ապրիլի 1-ից առանց հարկ վճարողների հաշվառման համարի նշման կնիքները և դրոշմակնիքները համարվում են անվավեր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 16-ից: