030.1218.171202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) I բաժնում ուժը կորցրած ճանաչել «1. Ազգային անվտանգության նախարարություն» և «11. Ներքին գործերի նախարարություն» կետերը.
բ) II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Սահմանել նաև, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`
1. Ազգային անվտանգության ծառայություն
2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
3. Արտակարգ իրավիճակների վարչություն
4. Հարկային պետական ծառայություն
5. Մաքսային պետական կոմիտե
6. Միգրացիայի և փախստականների վարչություն
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
8. Ջրային տնտեսության պետական կոմիտե
9. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 2003 թվականի մարտի 31-ն ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
17 դեկտեմբերի 2002 թ.
ՆՀ-1218-Ն