Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2024 թվականի թիվ 36-Ն

 

«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել

1) «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի,

2) «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 1-ԲՌ (տարեկան), «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 2-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվություններն ու դրանց լրացման հրահանգները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 06-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2024 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 36-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Հաշվետու տարվա ընթացքում իրականացված տնտեսական գործունեության տեսակին (տեսակներին) համապատասխան հասույթը (հասույթները) և վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակը (թվաքանակները)

 

.____________________________________________________________________.

|Տնտեսական        |Հասույթը` առանց ավելացված|Վարձու աշխատողների միջին|

|գործունեության   |արժեքի և  ակցիզային      |տարեկան թվաքանակը (մարդ)|

|տեսակը           |հարկերի (դրամ)           |(տասնորդական ճշտությամբ)|

|(տեսակները)*     |                         |                        |

|_________________|_________________________|________________________|

|       1         |           2             |            3           |

|_________________|_________________________|________________________|

|                 |                         |                        |

|_________________|_________________________|________________________|

|                 |                         |                        |

|_________________|_________________________|________________________|

|Ընդամենը         |                         |                        |

.____________________________________________________________________.

 

*Լրացվում է համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես` հղումը): Մեկից ավելի տնտեսական գործունեություն իրականացնելու դեպքում լրացվում է յուրաքանչյուր գործունեության տեսակն ու դրան համապատասխան ցուցանիշները:

 

Ղեկավար /Անհատ ձեռնարկատեր/ ____________________ ____________________

                                 (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ____________________ ____________________

    կամ այլ լիազորված անձ)`      (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«__»______ 20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2024 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 36-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված կամ հաշվառված, տնտեսության ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածի («Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների դասակարգիչ», տես` հղումը) բիզնես (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող, հաշվետու տարում գործող բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ` միայն արտաքին առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների:

3. Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

4. Հաշվետվությունում լրացված տվյալներն (տեղեկություններն) ենթակա են օգտագործման բացառապես վիճակագրական նպատակներով:

5. Հաշվետվությունը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

6. Հաշվետվությունը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվության դիմային մասի 1-5-րդ կետերը լրացվում են ինքնաշխատ եղանակով, ընդ որում, 2-5-րդ կետերը` համաձայն գրանցման վկայականի:

8. Հաշվետվության Բաժին 1-ի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ռեսպոնդենտների) կողմից, ինքնուրույնաբար: Հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի տնտեսական գործունեություն իրականացնելու դեպքում լրացվում են յուրաքանչյուր գործունեության տեսակն ու դրան համապատասխան ցուցանիշները:

9. Հաշվետու տարվա ընթացքում իրականացված տնտեսական գործունեության տեսակի (տեսակների), դրան (դրանց) համապատասխան հասույթի (հասույթների) և վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակի (թվաքանակների) վերաբերյալ տեղեկություններ դաշտերում ռեսպոնդենտի կողմից համապատասխանաբար`

1) ընտրվում և «+» նշանի միջոցով ավելացվում է (ավելացվում են) հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության բոլոր (և՛ հիմնական, և՛ ոչ հիմնական) տեսակը (տեսակները)` իրենց ծածկագրերով` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 2-րդ խմբագրության (ՏԳՏԴ խմբ. 2) (տես` հղումը)` 5-րդ` ազգային նիշի մակարդակի ենթադասերի` XX.XX.X ձևաչափով (օրինակ` 11.01.2` «Կոնյակի (բրենդիի) արտադրություն»),

2) լրացվում են հաշվետու տարում իրականացված յուրաքանչյուր տնտեսական գործունեության մասով թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը (հասույթը)` առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի (Հայաստանի Հանրապետության դրամով)` նվազող հաջորդականությամբ: Հասույթում չեն ներառվում պետական և համայնքային բյուջեներից ստացված պետպատվերը, սուբսիդիաները, դրամաշնորհները, դոտացիաները և սուբվենցիաները, ինչպես նաև ռեսպոնդենտի կողմից օգտագործված հիմնական միջոցների վաճառքից ստացված գումարները, դրամահավաքի արդյունքում ձևավորված գումարները և բոլոր այն եկամուտները, որոնք չեն առաջանում ռեսպոնդենտի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում (օրինակ` ապահովագրական փոխհատուցումները): Շահումով խաղերի կազմակերպման (խաղատների, դրամական շահումով խաղային ավտոմատների, վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման և այլ) գործունեություն իրականացնելու դեպքում հասույթում ներառվում են մատուցած ծառայությունների և շահումով խաղերի մասնակիցների կողմից կատարված խաղադրույքները կամ վիճակախաղերի տոմսերի վաճառքից ստացված գումարները` առանց մասնակիցների շահած գումարների (շահումների գծով հատուցումների):

3) լրացվում են հաշվետու տարում իրականացված յուրաքանչյուր տնտեսական գործունեության համար վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Այն ներառում է անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողներին: Միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների վարձու աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

10. Ներկայացված Հաշվետվության տվյալներում ռեսպոնդենտի կամ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սխալների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են ճշգրտման և ուղղման ռեսպոնդենտի կողմից:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
15.11.2024
N 36-Ն
Որոշում