(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 1996 թ. թիվ 216
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մինչև տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը նախկին պատգամավորների շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, ինչպես նաև նախկին պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման /օգտագործման կամ վարձակալության/ հանձնման հետ կապված լիազորություններն իրականացնում են համապատասխանաբար մարզպետները և Երևանի քաղաքապետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 18-ից: