ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 1608-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1675-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) N 1 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում և N 2 հավելվածի 2-րդ կետում «շահառու հանդիսացող» բառերը փոխարինել «շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած» բառերով.
2) N 2 հավելվածի`
i
ա. 8-րդ կետի 4-րդ ենթակետում և 17-րդ կետում «շահառու» բառը փոխարինել «շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձ» բառերով,
i
բ. 21.1-ին կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն բացակայել է Հայաստանի Հանրապետությունից` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց հետ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի շրջանակում: Ընդ որում, սույն կետով սահմանված շահառուների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բացակայության սկիզբը և ավարտը) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինը` շահառուի համաձայնությունը ստանալուց հետո» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1675-Լ որոշման N 2 հավելվածում`
i
1) 26.1-ին կետում «ծառայությունից դիմումը և կից փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր` 34-րդ կետով.
i
«34. Սույն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը շահառուի վճարային քարտի բանկային հաշվի համարին փոխանցվում է մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը:»:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի ապրիլի 1-ից ծագած հարաբերությունների վրա` բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության, որի գործողությունը տարածվում է 2023 թվականի հոկտեմբերի 14-ից ծագած հարաբերությունների վրա և 2-րդ կետի, որի գործողությունը տարածվում է 2024 թվականի ապրիլի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հոկտեմբերի
Երևան