030.1202.131102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) I բաժնում ուժը կորցրած ճանաչել «14. Պետական եկամուտների նախարարություն» կետը.
բ) II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Սահմանել նաև, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`
1. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
2. Արտակարգ իրավիճակների վարչություն
3. Հարկային պետական ծառայություն
4. Մաքսային պետական կոմիտե
5. Միգրացիայի և փախստականների վարչություն
6. Ջրային տնտեսության պետական կոմիտե
7. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
13 նոյեմբերի 2002 թ.
ՆՀ-1202-Ն