Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 758-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2024 թվականի N 919-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում` համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 758-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման վերնագիրը «զենքը» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը» բառերով.

2) որոշման 1-ին կետը «զենքը» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը» բառերով.

i

3) որոշման հավելվածի վերնագիրը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը «զենքը» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը» բառերով.

4) որոշման հավելվածի 6-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ և 18-րդ կետերը «զենքի» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի» բառերով.

5) որոշման հավելվածի 15-րդ կետի «զենքը և դրա մասերը» բառերը փոխարինել «զենքը, դրա մասերը և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը» բառերով.

6) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Ոչ պիտանի զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման նպատակով ստեղծվում է հանձնաժողով: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որոնցից առնվազն 1-ը` համապատասխան փորձագետ: Հանձնաժողովը ձևավորվում է ներքին գործերի նախարարի հրամանով: Հանձնաժողովի նախագահին և անդամներին նշանակում է ներքին գործերի նախարարը` հաշվի առնելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացությունը: Հանձնաժողովի կողմից ոչ պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ոչնչացման նպատակով զինապահեստից ելքի փաստաթղթով դուրս են գրվում: Մինչև ոչնչացնելը հանձնաժողովը մանրակրկիտ ստուգում է բոլոր զենքերը և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը: Հանձնաժողովի անդամները պետք է խստորեն պահպանեն զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2024
N 919-Ն
Որոշում