ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2024 թվականի թիվ 21-Ն
«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ» ՁԵՎ 1-ԷՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել`
1) «էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումն ըստ տնտեսության ճյուղերի» Ձև 1-ԷՀ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի,
2) «էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումն ըստ տնտեսության ճյուղերի» Ձև 1-ԷՀ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումը ըստ տնտեսության ճյուղերի» Ձև 1-ԷՀ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի մայիսի 6-ի թիվ 04-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 26-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀ Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2024 թվականի մարտի 6-ի
թիվ 21-Ն որոշման
Բաժին 1. Էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումն ըստ տնտեսության ճյուղերի
հազար կՎտ ժամ
._____________________________________________________________________.
| | |Ընդա- |Ինքնավար|Շուկայում|
| | |մենը |արևային |գործողներ|
| | |քանակ |էներգա- | |
| | | |արտադ- | |
| | | |րողներ | |
|__________________________________|_______|_______|________|_________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|__________________________________|_______|_______|________|_________|
|Սեփական կայանների կողմից արտադրված|100 | | | |
|էլեկտրաէներգիա | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|Ծախսվել է էլեկտրակայանների սեփական|110 | | | |
|արտադրական կարիքների համար և | | | | |
|կորուստներ ուժային | | | | |
|տրանսֆորմատորներում | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|Էլեկտրաէներգիայի առաքում |120 | | | |
|կայաններից (տող 100-110) | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|Էլեկտրաէներգիայի կորուստներ |130 | | | |
|բարձրավոլտ էլեկտրական ցանցերում | | | | |
|(ԲԷՑ) | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|Էլեկտրաէներգիայի ներմուծում, |140 | | | |
|ընդամենը այդ թվում` (ընտրել | | | | |
|երկիրը) | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
| |140.1 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
| |140.2 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
| |140.3 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
| |140.4 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|Էլեկտրաէներգիայի արտահանում, |150 | | | |
|ընդամենը այդ թվում` (ընտրել | | | | |
|երկիրը) | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
| |150.1 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
| |150.2 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
| |150.3 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
| |150.4 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|Էլեկտրաէներգիայի մուտքը ՀՀ ներքին |160 | | | |
|շուկա (տող 120 - 130 + 140 - 150) | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|Էլեկտրական ցանցերում (ՀԷՑ) |170 | | | |
|էլեկտրական էներգիայի փաստացի | | | | |
|կորուստները | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|Բաժանորդներին էլեկտրաէներգիայի |180 | | | |
|օգտակար առաքում, ընդամենը | | | | |
|(տող 160-170), այդ թվում` | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|արդյունաբերություն |180.1 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|շինարարություն |180.2 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|տրանսպորտ, այդ թվում` |180.3 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|երկաթուղի |180.3.1| | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|քաղաքային էլ. տրանսպորտ |180.3.2| | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|մետրոպոլիտեն |180.3.3| | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|օդային տրանսպորտ (օդանավակայան) |180.3.4| | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|այլ (տրանսպորտ) |180.3.5| | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|գյուղատնտեսություն |180.4 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|կոմունալ ծառայություններ |180.5 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|բնակչություն |180.6 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|կրթություն, առողջապահություն, |180.7 | | | |
|մշակույթ | | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|բյուջետային կազմակերպություններ |180.8 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|առևտուր և ծառայություններ |180.9 | | | |
|__________________________________|_______|_______|________|_________|
|այլ սպառողներ |180.10 | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________20___թ.:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2024 թվականի մարտի 6-ի
թիվ 21-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ» ՁԵՎ 1-ԷՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումը ըստ տնտեսության ճյուղերի» Ձև 1-ԷՀ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության`
1) «Սեփական կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիա» տողում (ծածկագիր` «100») լրացվում է հանրապետությունում թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակը,
2) «Ծախսվել է էլեկտրակայանների սեփական արտադրական կարիքների համար և կորուստներ ուժային տրանսֆորմատորներում» տողում (ծածկագիր` «110») լրացվում է էլեկտրաէներգիայի այն քանակը, որը ծախսվել է էլեկտրակայանների կողմից սեփական արտադրական կարիքների համար և կորուստներ ուժային տրանսֆորմատորներում,
3) «Բաժանորդներին էլեկտրաէներգիայի օգտակար առաքում» տողում (ծածկագիր` «180») լրացվում է էլեկտրաէներգիայի օգտակար առաքման քանակը ներքին շուկա,
4) «180.1»-»180.10» ծածկագրերով տողերում լրացվում են սպառված էլեկտրաէներգիայի բաշխման վերաբերյալ տվյալներն ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների,
5) «գյուղատնտեսություն» տողում (ծածկագիր` «180.4») լրացվում է գյուղատնտեսության (ներառյալ ոռոգում), անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում սպառված էլեկտրաէներգիայի քանակը,
6) «կոմունալ ծառայություններ» տողում (ծածկագիր` «180.5») լրացվում է ջրամատակարարման և ջրահեռացման վրա սպառված էլեկտրաէներգիայի քանակը,
7) «բնակչություն» տողում (ծածկագիր` «180.6») լրացվում է քաղաքային և գյուղական բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակը,
8) «բյուջետային կազմակերպություններ» տողում (ծածկագիր` «180.8») լրացվում է պետական կառավարման և պաշտպանության համակարգում սպառված էլեկտրաէներգիայի քանակը,
9) «առևտուր և ծառայություններ» տողում (ծածկագիր` «180.9») լրացվում է մեծածախ և մանրածախ առևտրի, կացության և հանրային սննդի, տեղեկատվության և կապի տնտեսավարող սուբյեկտների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակը,
10) «այլ սպառողներ» տողում (ծածկագիր` «180.10») լրացվում է վերը չթվարկված ոլորտներում սպառված էլեկտրաէներգիան:
Պաշտոնական հրապարակման օրը` 11 մարտի 2024 թվական: