Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ...

 

29.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

15 նոյեմբերի 2023 թվականի N 2269-Ն

 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 238-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանելու մասին» N 238-Ն հրամանը:

2.1. Թույլատրել 2024 թվականի հունվարի 29-ից մինչև 2024 թվականի հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր մինչև 5000 տոննա ԱՏԳ ԱԱ 7204 21 100 0 դասակարգչին համապատասխանող 8% կամ ավել նիկելի պարունակությամբ լեգիրացված կոռոզիակայուն պողպատի ջարդոնի և (կամ) թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը և/կամ երրորդ երկրներ արտահանումը:

(2.1-ին կետը լրաց. 25.01.2024 թիվ 120-Ն որոշում)

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի նոյեմբերի 15-ի

N 2269-Ն հրամանի

 

Աղյուսակ 1.

 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ

 

._____________________________.

|Մշակաբույսը         |Սերմերի |

|                    |զանգվածը|

|                    |(տոննա) |

|____________________|________|

|1. Ցորեն            |3000    |

|____________________|________|

|2. Գարի             |2000    |

|____________________|________|

|3. Տարեկան (աշորա)  |200     |

|____________________|________|

|4. Տրիտիկալե        |250     |

|____________________|________|

|5. Հաճար            |200     |

|____________________|________|

|6. Եգիպտացորեն      |150     |

|____________________|________|

|7. Լոբի             |100     |

|____________________|________|

|8. Սիսեռ            |200     |

|____________________|________|

|9. Ոլոռ             |180     |

|____________________|________|

|10. Ոսպ             |120     |

|____________________|________|

|11. Սոյա            |100     |

|____________________|________|

|12. Ծխախոտ          |0.7     |

|____________________|________|

|13. Կտավատ          |40      |

|____________________|________|

|14. Գետնանուշ       |50      |

|____________________|________|

|15. Սորգո           |10      |

|____________________|________|

|16. Կարտոֆիլ        |4000    |

|____________________|________|

|17. Կաղամբ          |0.3     |

|____________________|________|

|18. Ծաղկակաղամբ     |0.2     |

|____________________|________|

|19. Լոլիկ           |0.2     |

|____________________|________|

|20. Վարունգ         |1       |

|____________________|________|

|21. Տաքդեղ          |0.2     |

|____________________|________|

|22. Սմբուկ          |0.3     |

|____________________|________|

|23. Ճակնդեղ         |20      |

|____________________|________|

|24. Գազար           |1       |

|____________________|________|

|25. Սոխ             |2       |

|____________________|________|

|26. Սխտոր           |800     |

|____________________|________|

|27. Բողկ            |1.5     |

|____________________|________|

|28. Ամսական բողկ    |0.6     |

|____________________|________|

|29. Սպանախ          |30      |

|____________________|________|

|30. Մաղադանոս       |5       |

|____________________|________|

|31. Սամիթ           |10      |

|____________________|________|

|32. Ձմերուկ         |4       |

|____________________|________|

|33. Սեխ             |4       |

|____________________|________|

|34. Դդում           |4       |

|____________________|________|

|35. Դդմիկ           |4       |

|____________________|________|

|36. Առվույտ         |25      |

|____________________|________|

|37. Կորնգան         |150     |

|____________________|________|

|38. Վիկ             |120     |

|____________________|________|

|39. Արևածաղիկ       |15      |

|____________________|________|

|40. Երեքնուկ միամյա |25      |

|(Շաբդար)            |        |

|____________________|________|

|41. Ոզնախոտ հավաքովի|15      |

|____________________|________|

|42. Ժիտնյակ         |15      |

|____________________|________|

|43. Մարգագետնային   |15      |

|սիզախոտ             |        |

._____________________________.

 

Աղյուսակ 2.

 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ

 

.__________________________________.

|Մշակաբույսը           |Տնկանյութի |

|                      |քանակը     |

|                      |(հատ)      |

|______________________|___________|

|1. Խնձորենի           |2 500 000  |

|______________________|___________|

|2. Տանձենի            |2 500 000  |

|______________________|___________|

|3. Սերկևիլենի         |2 500 000  |

|______________________|___________|

|4. Ծիրանենի           |500 000    |

|______________________|___________|

|5. Դեղձենի            |1 000 000  |

|______________________|___________|

|6. Սալորենի և  շլորենի|1 000 000  |

|______________________|___________|

|7. Կեռասենի           |2 500 000  |

|______________________|___________|

|8. Բալենի             |2 500 000  |

|______________________|___________|

|9. Նեկտարենի          |1 250 000  |

|______________________|___________|

|10. Հոնենի            |1 000 000  |

|______________________|___________|

|11. Ընկուզենի         |300 000    |

|______________________|___________|

|12. Նշենի             |1 000 000  |

|______________________|___________|

|13. Պիստակենի         |500 000    |

|______________________|___________|

|14. Տխլենի            |500 000    |

|______________________|___________|

|15. Նռնենի            |750 000    |

|______________________|___________|

|16. Ժորենի (արևելյան  |500 000    |

|խուրմա)               |           |

|______________________|___________|

|17. Թզենի             |500 000    |

|______________________|___________|

|18. Ձիթենի            |60 000     |

|______________________|___________|

|19. Շողպարենի (կիվի)  |750 000    |

|______________________|___________|

|20. Խաղող             |1 750 000  |

|______________________|___________|

|21. Մոշենի            |2 500 000  |

|______________________|___________|

|22. Ազնվամորենի       |10 000 000 |

|______________________|___________|

|23. Հապալասենի        |2 000 000  |

|______________________|___________|

|24. Հաղարջենի         |5 000 000  |

|______________________|___________|

|25. Կոկռոշենի         |5 000 000  |

|______________________|___________|

|26. Ելակենի           |5 500 000  |

|______________________|___________|

|27. Վարդենի           |6 000 000  |

.__________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
15.11.2023
N 2269-Ն
Հրաման