Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2024 թվականի N 77-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին» N 24-Ն որոշումը:

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

-----------------------------------------------------------------

3. Հավաստագրված տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1087-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունվարի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2024 թվականի հունվարի 18-ի

N 77-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրող, ներկրող ու արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) հաշվառման գրանցամատյանի վարման ընթացակարգը:

2. Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան) «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի և սույն կարգի համաձայն վարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

 

2. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

3. Հայտատուն գրանցամատյանում հաշվառվելու նպատակով լիազոր մարմին ներկայացնում է`

1) հայտ` համաձայն ձևի.

2) անձնագրի պատճեն (ֆիզիկական անձինք).

3) պետական գրանցման վկայականի պատճեն (իրավաբանական անձինք):

4. Հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հաշվառման մասին` նշելով գրանցամատյանում հաշվառման համարը, հաշվառման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

5. Լիազոր մարմինը հայտատուին գրանցամատյանում հաշվառում է 2 տարի ժամկետով:

6. Գրանցամատյանում հաշվառման ժամկետը երկարաձգելու համար հայտատուն մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի լրանալը` 15 աշխատանքային օր առաջ, լիազոր մարմին է ներկայացնում հաշվառման ժամկետը երկարաձգելու հայտ:

7. Հայտատուն գրանցամատյանում հաշվառումից հանվում է`

1) գրանցամատյանում հաշվառման պահից 2 տարին լրանալու դեպքում.

2) սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտ չներկայացնելու դեպքում.

3) լիազոր մարմին ներկայացված իր դիմումի հիման վրա:

8. Գրանցամատյանում հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դիմումատուին գրավոր տեղեկացնում է հաշվառումից հանելու մասին:

9. Հայտատուն գրանցամատյանում առկա տեղեկություններում փոփոխություններ կատարելու համար` գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին:

 

3. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10. Լիազոր մարմինը վարում է գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը:

11. Գրանցամատյանում հայտատուի հաշվառման համարն այլ հայտատուի չի տրամադրվում:

 

Ձև

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ (ՀԱՇՎԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուի ազգանունը, անունը կամ անվանումը

________________________________________________________________

 

2. Բնակության վայրը կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը,

հեռախոսահամարը

________________________________________________________________

________________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը

________________________________________________________________

                    (սերմնադաշտի կամ տնկարանի հասցեն)

________________________________________________________________

 

4. Հայտատուի գործունեության տեսակը/ոլորտը

________________________________________________________________

 

5. Մշակաբույսի տեսակը

________________________________________________________________

 

6. Հայտատուի հաշվառման ժամկետը երկարաձգելու դեպքում` հաշվառման

գրանցամատյանում հայտատուի հաշվառման համարը __________

 

Հայտատու ____________________________________________________________

(ստորագրությունը,

________________________________________________________________

                    ազգանունը, անունը կամ անվանումը)

 

_________ __________________ 20 թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2024 թվականի հունվարի 18-ի

N 77-Լ որոշման

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Հաշվառման|Հայտատուի|Բնակության|Սերմնա- |Հայտա- |Մշակա-|Հաշվա- |Ծանո- |

|ը/կ|տարեթիվը,|անունը,  |վայրը կամ |դաշտի   |տուի   |բույսի|ռումից |թագրու|

|   |ամիսը,   |հայրա-   |իրավաբա-  |կամ     |գործու-|տեսակը|հանելու|թյուն |

|   |ամսաթիվը |նունը,   |նական անձի|տնկարանի|նեու-  |      |տարե-  |      |

|   |         |ազգանունը|գտնվելու  |գտնվելու|թյան   |      |թիվը,  |      |

|   |         |կամ      |վայրը,    |վայրը   |տեսակը/|      |ամիսը, |      |

|   |         |անվանումը|հեռախոսա- |        |ոլորտը |      |ամսա-  |      |

|   |         |         |համարը    |        |       |      |թիվը   |      |

|___|_________|_________|__________|________|_______|______|_______|______|

|___|_________|_________|__________|________|_______|______|_______|______|

|___|_________|_________|__________|________|_______|______|_______|______|

|___|_________|_________|__________|________|_______|______|_______|______|

|___|_________|_________|__________|________|_______|______|_______|______|

|___|_________|_________|__________|________|_______|______|_______|______|

|___|_________|_________|__________|________|_______|______|_______|______|

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2024
N 77-Լ
Որոշում