Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 նոյեմբերի 2023 թվականի N 11-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 142-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 33-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 142-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Գ. ՍԱՆՈՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի նոյեմբերի 6-ի

N 11-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգով (այսուհետ` Կանոնակարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների (այսուհետ` Անձնակազմի անդամ) ատեստավորում անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման անցկացումը կանոնակարգվում է «Ավիացիայի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշումով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածի հիման վրա:

3. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին Անձնակազմի անդամի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով: Յուրաքանչյուր տարի ատեստավորման ենթակա է անձնակազմի անդամների առնվազն 1/3-ը:

4. Անձնակազմի անդամի առաջին ատեստավորումն անցկացվում է աշխատանքի ընդունվելուց վեց ամիս անց:

5. Անձնակազմի անդամը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում:

6. Անձնակազմի անդամի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն վեց ամիս հետո:

7. Անձնակազմի անդամի արտահերթ ատեստավորումն անցկացվում է.

1) նրան տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի շարունակական ապահովման և վերահսկողության նպատակներով անցկացվող ուսումնասիրությունների, թեստերի և վերահսկողության իրականացման ընթացքում հայտնաբերված թերությունների արդյունքում.

3) Անձնակազմի անդամի ցանկությամբ:

8. Ատեստավորման ենթակա չեն`

1) քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք.

2) զննման օպերատորները, հրահանգիչները և որակի հսկողության տեսուչները.

3) տվյալ պաշտոնը վեց ամսից պակաս ժամկետով զբաղեցնող Անձնակազմի անդամները եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող Անձնակազմի անդամները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

9. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող Անձնակազմի անդամները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան վեց ամիս հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

10. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող Անձնակազմի անդամները ենթակա են ատեստավորման` աշխատանքի ներկայանալուց հետո եռամսյա ժամկետում:

11. Ատեստավորմանն անհարգելի պատճառով երկու անգամ չներկայանալը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, որն էլ կարող է զբաղեցրած պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ: Ատեստավորման չներկայանալը համարվում է հարգելի, եթե Անձնակազմի անդամը մինչև թեսթավորման օրը ներառյալ չներկայանալու մասին գրավոր իրազեկում է անմիջական ղեկավարին, իսկ վերջինս` համապատասխան տեղեկատվությունը գրավոր ներկայացնում է Հանձնաժողովին:

12. Անձնակազմի անդամների ատեստավորումն անցկացնում է ատեստավորման համապատասխան հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

 

2. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովը ձևավորվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

14. Կանոնակարգի առաջին կետում նշված կազմակերպությունները մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը և հունիսի 1-ը` Կոմիտեի նախագահին են ներկայացնում տվյալ տարում ատեստավորման ենթակա Անձնակազմերի անդամների ցուցակները` համաձայն Ձև N 1-ի: Ատեստավորման ենթակա Անձնակազմերի անդամների ցուցակում տեղի ունեցող փոփոխությունների (պաշտոնից ազատման և այլ դեպքերում) մասին տեղեկատվությունը համապատասխան կազմակերպության գործադիր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կոմիտեի նախագահին:

15. Կանոնակարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում Անձնակազմի անդամին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ներկայացնում է գրավոր զեկուցագիր կազմակերպության գործադիր մարմին, որն էլ հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատճառաբանված որոշում է ներկայացնում Կոմիտեի նախագահին:

16. Կանոնակարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում Անձնակազմի անդամը ներկայացնում է գրավոր զեկուցագիր կազմակերպության գործադիր մարմին, որն էլ հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր միջնորդություն է ներկայացնում Կոմիտեի նախագահին:

17. Կանոնակարգի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված դեպքերում Կոմիտեի նախագահին ներկայացված զեկուցագիրը կամ միջնորդությունը վերջինիս կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում Անձնակազմի անդամը ատեստավորվում է համապատասխան Հանձնաժողովի կողմից:

18. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել Անձնակազմի անդամի ատեստավորման արդյունքների վրա:

19. Անձնակազմի անդամների ատեստավորումն անցկացվում է համակարգչով` թեստավորման եղանակով: Եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով ապա թեստավորման անցկացումը հետաձգվում է մինչև տեխնիկական պատճառների վերացումը:

20. Թեստավորման փուլն անցկացնելու նպատակով Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից կազմվում է թեստային առաջադրանքների հարցաշար, որը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Թեստային առաջադրանքների հարցաշարը թեստավորման անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Կոմիտեի համապատասխան պատասխանատու ստորաբաժանման կողմից տրամադրվում է սույն Կանոնակարգի առաջին կետում նշված կազմակերպություններին` ատեստավորմանը մասնակցող Անձնակազմի անդամներին թեստավորման առաջադրանքների հարցաշարին ծանոթացնելու նպատակով: Թեստային առաջադրանքների հարցաշարը ենթակա են վերանայման դրանց մշակման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի փոփոխությամբ պայմանավորված, ոչ պակաս քան 3 տարին մեկ անգամ:

21. Թեստային առաջադրանքների հարցերը ընդգրկում են քաղաքացիական ավիացիայի բնագավառի ավիացիոն անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտեր, ինչպես նաև Անձնակազմի անդամների պաշտոնեական հրահանգներով սահմանված գործառույթներից բխող պահանջներ:

 

3. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

22. Ատեստավորման ենթակա Անձնակազմի անդամները ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին` լրացնելով Անձնակազմի անդամի ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկը` համաձայն Ձև N 2-ի:

23. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ Անձնակազմի անդամի անմիջական ղեկավարը համապատասխան պատասխանատու ստորաբաժանում է ներկայացնում անձնակազմի անդամի ծառայողական բնութագիրը` համաձայն Ձև N 4-ի, որն էլ մնացած փաստաթղթերի հետ միասին մինչև ատեստավորման անցկացումը ներկայացվում է Հանձնաժողովին:

24. Անձնակազմի անդամը ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ, ստորագրությամբ, պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Ծառայողական բնութագրին համաձայն չլինելու դեպքում Անձնակազմի անդամը ներկայացնում է գրավոր առարկություն, որը ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում է Հանձնաժողովին:

25. Ատեստավորման ենթակա Անձնակազմի անդամը թեստավորման է ներկայանում անձնագրով կամ նույնականացման քարտով: Հանձնաժողովը ստուգում է անձնակազմի անդամի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման սենյակ: Անձնակազմի անդամների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

26. Թեստավորումն անցկացվում է համապատասխան պայմաններով ապահովված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն) համակարգչի միջոցով` թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ կազմված հարցերով:

27. Ատեստավորմանը մասնակից անձանց չի թույլատրվում իրենց հետ թեստավորման սենյակ բերել հեռախոս, կապի այլ միջոցներ, տպագիր և ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ինչպես նաև թեստավորման ընթացքում աղմկել, հուշել կամ խոսել:

28. Սույն Կանոնակարգի 27-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունն ատեստավորմանը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն:

29. Սույն Կանոնակարգի 28-րդ կետում նշված արձանագրության արդյունքում Հանձնաժողովը ընդունում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» ատեստավորման արդյունքների մասին որոշում, որի վերաբերյալ Անձնակազմի անդամը 46-րդ կետով սահմանված ժամկետում Կոմիտեի նախագահին կարող է ներկայացնել դիմում` կրկնակի ատեստավորում անցնելու մասին:

30. Հանձնաժողովի քարտուղարը Անձնակազմի անդամին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլորը հասկացել են առաջադրանքի էությունը:

31. Թեստային հարցերի քանակը Անձնակազմի անդամների համար կազմում է 40 հարց:

32. Հանձնաժողովի քարտուղարը ատեստավորմանը մասնակցող Անձնակազմի անդամի անձը հաստատող փաստաթղթի տվյալները գրանցում է ծրագրային համակարգ, որից հետո համակարգչային ծրագիրը ստեղծում է չկրկնվող գաղտնաբառ, որը տրվում է մասնակցին, որպեսզի նա կարողանա մուտք գործել ծրագրային համակարգ` թեստը հանձնելու համար:

33. Մասնակիցը մոտենում է լսարանում դրված համակարգչին և մուտքագրում է տրամադրված գաղտնաբառը համակարգչի էկրանին պատկերված դաշտում, այնուհետև սեղմում է «Մուտք» կոճակը, ծանոթանում է ատեստավորման ընթացակարգին և «Սկսել Հարցաշարը» կոճակին սեղմելուց հետո տեղափոխվում է հարցաշարի էջ, որտեղ գրված են հարցերը` իրենց չորս ենթադրյալ պատասխաններով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ է` մյուսները սխալ: Մասնակիցը պետք է ընտրի իր կարծիքով մեկ ճիշտ պատասխանը, կատարի համապատասխան նշում և անցնի հաջորդ հարցին պատասխանելուն: Մասնակիցը հարցերին կարող է պատասխանել կամայական հերթականությամբ:

34. Հարցերին պատասխանելուց հետո մասնակիցը պետք է սեղմի համակարգչի էկրանի ներքևում գտնվող «Հաստատել» կոճակը, որից հետո կբացվի պատուհան, որում ևս մեկ անգամ պետք է սեղմի «Հաստատել» պատասխանները կոճակը: Դրան սեղմելուց հետո կավարտվի հարցաշարը և հանձնաժողովի անդամը կկարողանա իր համակարգչին տեսնել ատեստավորման մասնակցի արդյունքները: Համակարգչային ծրագիրը բացառում է հանձնաժողովի անդամների կողմից հարցաշարի պատասխանների որևէ կերպ փոփոխելը կամ հարցաշարի պատասխանների արդյունքների վրա որևէ ազդեցության ներգործումը:

34. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար ատեստավորման մասնակիցներին հատկացվում է 50 րոպե ժամանակ: Րոպեների հաշվարկը սկսվում է «Սկսել Հարցաշարը» կոճակին սեղմելուց հետո: Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 2.5 միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

35. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Անձնակազմի անդամներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար: Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Անձնակազմի անդամները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Անձնակազմի անդամի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն:

36. Հանձնաժողովն առաջադրանքի 80 տոկոս և ավելի ճիշտ պատասխան տված Անձնակազմի անդամի ատեստավորման արդյունքների մասին ընդունում է որոշում` համաձայն Ձև N 5-ի կատարելով «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» գրառումը:

37. Հանձնաժողովն առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված Անձնակազմի անդամի, ինչպես նաև այն Անձնակազմի անդամի վերաբերյալ, որի մասնակցությունը դադարեցվել է ատեստավորմանը` ընդունում է ատեստավորման արդյունքների մասին որոշում` համաձայն Ձև N 5-ի կատարելով «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գրառումը:

 

4. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

38. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և ատեստավորման յուրաքանչյուր մասնակցի համար կազմում է թեստավորման արդյունքների թերթը` համաձայն Ձև N 3-ի:

39. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները ստորագրում են թեստավորման արդյունքների թերթը:

40. Անձնակազմի անդամն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է թեստավորման արդյունքների թերթին և ստորագրում այն: Անձնակազմի անդամը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ թեստավորման արդյունքների թերթի պատճենը:

41. Անձնակազմի անդամն ատեստավորման արդյունքները կարող է բողոքարկել Հանձնաժողովին` հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում:

42. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Անձնակազմի անդամի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

43. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Անձնակազմի անդամի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Անձնակազմի անդամների միավորներն ավելացվում են 2.5 միավորով:

44. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ Անձնակազմի անդամի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա բավարարում է պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

45. Անձնակազմի անդամը բողոքարկման արդյունքների, ինչպես նաև Հանձնաժողովի կամ Կոմիտեի նախագահի որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով:

46. Այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքներով անձնակազմի անդամի նկատմամբ Հանձնաժողովն ընդունել է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» ատեստավորման արդյունքների մասին որոշում, տվյալ անձնակազմի անդամը կարող է տվյալ որոշումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի անունով ներկայացնել դիմում` կրկնակի ատեստավորում անցնելու վերաբերյալ:

47. Կանոնակարգի 46-րդ կետում նշված դիմումը քննարկվում է Կոմիտեի նախագահի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքում ընդունվում է համապատասխան որոշում` կրկնակի ատեստավորման թույլատրման կամ դիմումի մերժման մասին: Դիմումի քննարկման ընթացքում հաշվի են առնվում տվյալ անձի աշխատանքային ստաժը, գործատուի կողմից տրված ծառայողական բնութագիրը, նախկինում ստացված մասնագիտական հավաստագրերը և ատեստավորման արդյունքում Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման վերաբերյալ դիմողի պատճառաբանությունը:

48. Այն Անձնակազմի անդամը, որի նկատմամբ ընդունվել է որոշում «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» ազատվում է զբաղեցրած պաշտոնից հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կանոնակարգի 41-րդ և 46-րդ կետով նախատեսված դեպքերում մինչև համապատասխան որոշման կայացումը Անձնակազմի անդամին չի թույլատրվում կատարել իր պաշտոնեական պարտականությունները:

49. Եթե սույն կանոնակարգի 46-րդ կետում նշված դիմումի քննարկման արդյունքում Կոմիտեի նախագահի կողմից որոշում է կայացվում կրկնակի ատեստավորման չթույլատրելու մասին, ապա Հանձնաժողովի կողմից ընդունված «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը մնում է անփոփոխ, իսկ տվյալ անձը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է ազատման տվյալ պաշտոնից:

50. Կրկնակի ատեստավորում անցնելու դիմումի բավարարման դեպքում տվյալ անձնակազմի անդամի նկատմամբ նշանակվում է կրկնակի ատեստավորում, որի անցկացման մասին որոշումը կայացվում է Կոմիտեի նախագահի կողմից, իսկ կրկնակի ատեստավորումն անցկացվում է տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում` սույն Կանոնակարգով սահմանված ընթացակարգով:

51. Հանձնաժողովի նախագահը ատեստավորման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահին է ներկայացնում ատեստավորման արդյունքների վերաբերյալ եզրակացությունը, որում ամփոփվում են տվյալ օրվա ատեստավորման արդյունքները:

52. Անձնակազմի անդամի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու դեպքում տաս աշխատանքային օրվա ընթացքում նրան Կոմիտեի կողմից տրվում է համապատասխան վկայականը` համաձայն Ձև N 6-ի:

53. Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը վարում է գրանցամատյան, որը հանդիսանում է Կանոնակարգի 52-րդ կետով տրամադրվող վկայականի հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, կարվում և կնքվում Կոմիտեի կնիքով:

54. Հանձնաժողովը աշխատանքների ավարտից հետո հանձնման ընդունման ակտով համապատասխան ստորաբաժանմանն է ներկայացնում ատեստավորման փաթեթը ամբողջությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանման և արխիվացման նպատակով:

 

5. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

55. Կոմիտեի նախագահի կողմից ատեստավորման հաստատված արդյունքների և ներկայացված եզրակացության հիման վրա Կանոնակարգի 1-ին կետում նշված Կազմակերպությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ` Հանձնաժողովի որոշումները Անձնակազմի անդամներին տրամադրելու, դրանք կատարելու, ինչպես նաև տվյալ պաշտոն զբաղեցնող անձի անձնական գործին կցելու համար:

 

Ձև N 1

 

ՑՈՒՑԱԿ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Ատեստավորվողի      |Զբաղեցրած|Վերջին |Վերջին   |Հերթական|Արտահերթ|

|   |ազգանունը, անունը, |պաշտոնը  |ատեստա-|ատեստա-  |ատեստա- |ատեստա- |

|   |հայրանունը(հայերեն,|         |վորման |վորման   |վորումն |վորում  |

|   |ռուսերեն, անգլերեն |         |ամսա-  |արդյուն- |անցկաց- |անցկաց- |

|   |լեզուներով)        |         |թիվը   |քում     |նելու   |նելու   |

|   |                   |         |       |ընդունված|ժամանակը|հիմքերը |

|   |                   |         |       |որոշումը |        |և       |

|   |                   |         |       |         |        |ժամանակը|

|___|___________________|_________|_______|_________|________|________|

|1. |                   |         |       |         |        |        |

|___|___________________|_________|_______|_________|________|________|

|2. |                   |         |       |         |        |        |

|___|___________________|_________|_______|_________|________|________|

|3. |                   |         |       |         |        |        |

|___|___________________|_________|_______|_________|________|________|

|4. |                   |         |       |         |        |        |

|___|___________________|_________|_______|_________|________|________|

|5. |                   |         |       |         |        |        |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ԹԵՐԹԻԿ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

 

    _________________ ____ թ.               քաղ. _________________

 

Ես` ______________________________________________________________

(ատեստավորվողի անունը, հայրանունը, ազգանունը) ______________________________________________________________________,

(զբաղեցրած պաշտոնը)

 

Տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի

___ թ. _________________ -ի N ______ հրամանին ___ թ. __________ __ ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:

 

________________

                                                   (ստորագրությունը)

 

Ձև N 3

 

ԹԵՐԹ

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը _______________________________

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _______________________________

3. Թեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը

_____________________________________________________________________

4. Թեստավորման արդյունքը (տոկոսով) __________________________________

5. Թեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`

_____________________________________________________________________

 

    Հանձնաժողովի նախագահ         __________________   __________________

                                 (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

    Հանձնաժողովի քարտուղար       __________________   __________________

    Հանձնաժողովի անդամներ        (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

                                 __________________   __________________

                                 (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Թեստավորման անցկացման ամսաթիվը ____ _____________ ___ թ.

 

Թեստավորման թերթին ծանոթացա` __________________  __________________

                                  (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

___ ___________ ___ թ.

 

Ձև N 4

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

(ատեստավորման ենթակա Անձնակազմի անդամի)

 

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Անմիջական ղեկավարի եզրահանգումները ________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________:

 

    __________________                __________________

    (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

___ _______________ __ թ.

 

(տպվում է ծառայողական բնութագրի հետևում)

 

Ես`_________________________________________________________

(Անձնակազմի անդամի անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________,

(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

 

ծանոթացել եմ իմ ծառայողական բնութագրին, որի կապակցությամբ ___________

____________________________________________________________________

(Անձնակազմի անդամի առարկությունները կամ նշումը դրանց բացակայության մասին)

____________________________________________________________

____________________________________________________________:

 

________________________________

(ատեստավորվողի անունը, ազգանունը)

________________

                                            (ստորագրությունը)

                                            ____ ________________ __թ.

 

Ձև N 5

 

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՐՈՇՈՒՄ N

 

    ք. Երևան                                  ___________ թ.

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ________ թիվ ____-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգ»-ի պահանջներով, ատեստավորման հանձնաժողովը որոշում է.

 

._________________________________________________.

|հ/հ|Ազգանուն,      |Զբաղեցրած|Համապատասխանում է  |

|   |անուն,         |պաշտոնը  |զբաղեցրած պաշտոնին/|

|   |հայրանուն      |         |Չի համապատասխանում |

|   |               |         |զբաղեցրած պաշտոնին |

|___|_______________|_________|___________________|

|1. |               |         |                   |

._________________________________________________.

 

    Հանձնաժողովի նախագահ`                  ________________________

                                              (անուն, ազգանուն)

    Հանձնաժողովի նախագահի տեղակալ`         _________________________

                                              (անուն, ազգանուն)

    Հանձնաժողովի անդամներ`                 _________________________

                                              (անուն, ազգանուն)

    Հանձնաժողովի քարտուղար`                _________________________

                                              (անուն, ազգանուն)

 

Ձև N 6

 

._____________________________________________________________________.

|ԿՕՄԻՏԵՏ                           CIVIL AVIATION   |

|ԳՐԱԺԴԱՆՍԿՕՅ ԱՎԻԱՑԻԻ                                 COMMITTEE        |

|                                                                     |

|                    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ                           |

|                            ԿՈՄԻՏԵ                                   |

|                                                                     |

|                           ՎԿԱՅԱԿԱՆ                                  |

|                          С Е Р Т И Ф И К А Т                              |

|                      CERTIFICATE N 0000                             |

|                                                                     |

|                   Սույնով հավաստվում է, որ                          |

|       _________________________________________________             |

|               НАСТОЯЩИМ УДОСТОВЕРЯЕТСЯ, ЧТО                       |

|         ____________________________________________                |

|                    This is to certify that                          |

|   ________________________________________________________          |

|                                                                     |

|մասնակցել է Քաղաքացիական ПРИНЯЛ(А) УЧАСТИЕ В СЕРТИФИКАЦИИ      has participated|

|ավիացիայի կոմիտեի կողմից ПРОВЕДЕННОЙ КОМИТЕТОМ                      in certification|

|անցկացված ատեստավորմանը ևГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ И ПОЛУЧИЛ(А)held by the Civil|

|ստացել ավիացիոն          КВАЛИФИКАЦИЮ ИНСПЕКТОРА ПО    aviation         |

|անվտանգության տեսուչի    АВИАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ.     committee and    |

|որակավորում:                                        received Aviation|

|                                                    Security         |

|                                                    Inspector        |

|                                                    Qualification.   |

|                                                                     |

|Տրման ամսաթիվ`                ՔԱԿ ատեստավորման հանձնաժողովի նախագահ  |

|ДАТА УТВЕРЖДЕНИЯ 00.00.0000 ПРЕДСЕДАТЕЛЬ АТТЕСТАЦИОННОЙ КОМИССИИ КГА|

|Date of issue                 Chairman of CAC Attestation Commission |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
06.11.2023
N 11-Ն
Հրաման