ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
2 հունիսի 2023 թվականի N 218-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել
i
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` գանձապետական ստորաբաժանումներ ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, դրանց ձևերը և լրացման պահանջները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 856-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն հրամանը,
i
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի «ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 855-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 899-Ն հրամանը,
i
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի «Վճարման հայտի, միջգանձապետական փոխանցագրի և վճարման հանձնարարագրի, բյուջետային փոխանցագրի, ծախսերի կատարման հայտի, ստորագրությունների նմուշների և կնիքի քարտի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 854-Ն և 2003 թվականի ապրիլի 19-ի թիվ 396-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հունիսի 2023 թվական: