Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 մայիսի 2023 թվականի N 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հրամանի հավելվածում «մշտադիտարկում» բառը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «դիտարկում» բառով` համապատասխան հոլովաձևերով,

i

2) Հրամանի հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել նոր` 7.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«7.1 Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, անկախ հաշվառումից:»,

i

3) Հրամանի հավելվածը 50-րդ կետից հետո լրացնել նոր` 50.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«50.1 Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են անձի հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող կազմակերպություններում: Բազմադեղաչափ պատվաստանյութերի (տուլարեմիայի դեմ կամ այլ բազմադեղաչափ պատվաստանյութ), ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող կազմակերպությունում տվյալ պահին պատվաստանյութերի բացակայության դեպքում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կատարվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող այն կազմակերպություններում, որտեղ առկա են տվյալ պատվաստանյութերը` անկախ հաշվառումից:»,

i

4) Հրամանի հավելվածը 37-րդ կետից հետո լրացնել նոր 37.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«37.1 Եթե ծննդատանը չի կատարվել ԲՑԺ պատվաստում, ապա այն իրականացվում է հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունում, իսկ տվյալ պահին պատվաստանյութի բացակայության դեպքում իրականացվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող այն կազմակերպություններում, որտեղ առկա է տվյալ պատվաստանյութը` անկախ հաշվառումից:»,

i

5) Հրամանի հավելվածի Ձև 15-ի «Պատվաստում» սյունակի «Սկսած 9 ամսականից` շփումից մինչև 72 ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «Սկսած 6 ամսականից` շփումից մինչև 72 ժամվա ընթացքում» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ            Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 մայիսի 2023 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
22.05.2023
N 22-Ն
Հրաման