(ուժը կորցրել է 23.06.11 թիվ 128-Ն հրաման)
i
322.0381.260602
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 06 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32202102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
5 հունիսի 2002 թվականի N 381-Կ-Ա
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15 N 532 որոշման պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականների ձևերը (կցվում են):
2. Վկայականների ձևերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն գրանցման:
3. Կոմիտեի կողմից նախկինում տրված անշարժ գույքի գնահատման և ռիելթորական մասնագիտացումների գծով դասընթացների ավարտական որակավորման վկայականները պահպանում են իրենց իրավական ուժը:
4. Հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովների նախագահներ Ս. Խաչատրյանի և Հ. Մարտիրոսյանի, «ՈՒսումնամեթոդական կենտրոն» ստորաբաժանման տնօրեն Ա. Ռուբենյանի վրա:
5. Հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Հովակիմյանի վրա:
.__________________________________________________________________.
| ՎԿԱՅԱԿԱՆ N ՌԳ ____ |
| |
| Սույն վկայականը տրվում է |
| __________________________________________________________ |
| (անուն, ազգանուն) |
| |
| առ այն, որ նա 200 __ թվականի _______ __ -ին |
| մասնակցել է |
| |
| Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի |
| կադաստրի պետական կոմիտեի կողմից անցկացվող «Ռիելթորական |
| գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի |
| մասնագիտական որակավորման ստուգմանը |
| |
| Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի |
| մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի |
| |
| «__» «_________» 200 __ թվականի N __ որոշմամբ |
| |
| __________________ -ին տրվել է |
| |
| ՌԻԵԼԹՈՐԻ |
| որակավորում |
| |
| Հանձնաժողովի նախագահ` _____________ _____________________ |
| |
| ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական |
| կոմիտեի նախագահ _____________ _____________________ |
| |
|Կ.Տ. «__» «_________» 200 __ թ. |
| |
| Գրանցման N __ |
| ք. Երևան |
| |
.__________________________________________________________________.
(ձևը փոփ. 12.01.04 թիվ 2-Ն որոշում)
(ձևն ուժը կորցրել է 11.09.06 թիվ 06-387-Ն հրաման)
i
(ձևը փոփ. 12.01.04 թիվ 2-Ն որոշում)