010.0404.300702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 մարտի, 2002 թվական, ՀՕ-308, այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր` «ժդ» և «ժդ.1» ենթակետերով.
«ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ.
ժդ.1) տնօրինում է Ազգային ժողովի նյութական ու ֆինանսական միջոցները.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է Ազգային ժողովի նիստում ժամանակավոր հանձնաժողովի` իր գործունեության մասին զեկուցումից հետո` երկօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ` Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում և առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 45-րդ հոդվածի`
1) 2-րդ կետի «վիրավորական արտահայտություններ են անում» բառերից հետո լրացնել «, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները» բառերը.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետևյալ կարգապահական միջոցները`
ա) զգուշացում` անունը, ազգանունը հրապարակելով.
բ) խոսափողի անջատում.
գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.
դ) հեռացում` մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից` դահլիճում ներկա լինելուց.
ե) զրկում` մինչև 6 օր Ազգային ժողովի նստավայր (Բաղրամյան 19) մտնելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:
Սույն կետի առաջին մասում սահմանված կարգապահական միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը:
Սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն կետի առաջին մասի «դ» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը, և պատգամավորն ինքնակամ դա չի կատարել:
Պատգամավորի կողմից սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցին չենթարկվելու դեպքում նիստը վարողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող մարմիններին իրականացնել այն:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետի և 95-րդ հոդվածի 1-ին կետի «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի» բառերը փոխարինել «գլխադասային հանձնաժողովի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 95-րդ հոդվածի`
1) 2-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ,» բառերը.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ կետից և 107-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ`» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի վերջին նախադասությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչև երկու րոպե տևողությամբ պատասխանով»:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 109-րդ հոդվածի 5-րդ կետի «4-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
30 հուլիսի 2002 թ.
ՀՕ-404-Ն