Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունվարի 2023 թվականի N 16-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» N 545 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

i

«3.1. Բացառիկ դեպքերում` կապված կատարվող աշխատանքների առանձնահատկությունների, դրանց արդյունավետության և անընդհատության ապահովման հետ, օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ առաջարկությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով և հիմնավորված միջնորդությամբ կարող է ներկայացվել առանց սույն կարգի 3-րդ կետով և 5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված պահանջների պահպանման:».

i

2) 5-րդ կետի «ա» ենթակետը «ծավալը» բառից հետո լրացնել «, օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա կազմված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունը և օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը» բառերով.

i

3) 6-րդ կետում «ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության» բառերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունվարի 5

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.01.2023
N 16-Ն
Որոշում