ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2089-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 332-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «16» թիվը փոխարինել «16.1» թվով.
i
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «2023 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2023 թվականի ապրիլի 16» բառերով.
i
3) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում «հավելված N 16» բառերը փոխարինել «հավելված N 16.1» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 16 հավելվածը.
i
5) որոշումը լրացնել նոր` N 16.1 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Լիազորել Երևանի քաղաքապետին «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերության, «Էրզրում Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն» և «Ջի Էմ Դեվելոփեր», «Տրապիզոն Քոնսթրաքշն» և «Ջի Էմ Դեվելոփեր», «Ակն Քոնսթրաքշն», «Մանազկերտ Քոնսթրաքշն», «Սասուն Քոնսթրաքշն», «Զեյթուն Քոնսթրաքշն», «Բաբերդ Քոնսթրաքշն» և «Տարսոն Քոնսթրաքշն», «Կարս Քոնսթրաքշն», «Արդահան Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրերում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2089-Ն որոշման
«Հավելված N 16.1
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 22-ի
N 332-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ (S ~ 7072 ՔՄ)

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2022 թվական: