ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում ակտի հրապարակման օր նշված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս): |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2022-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 954-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման նախաբանում «20-րդ հոդվածը`» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը`» բառերով.
i
2) որոշման N 1 հավելվածի 21-րդ կետը «ԱՆԻ ՊԱՍ-ի» բառերից հետո լրացնել «սերվերի» բառով, իսկ «(այսուհետ` ՍԱՏՄ)» բառերից հետո` «, իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկումը` ՊՈԱԿ-ի կողմից» բառերով.
i
3) որոշման N 1 հավելվածի 35-րդ կետում «ոլորտային հասարակական» բառերը փոխարինել «հասարակական» բառով.
i
4) որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի 5-րդ ենթակետը «ծրագրային» բառից հետո լրացնել «և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական» բառերով.
i
5) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը «սպասարկում» բառից առաջ լրացնել «սերվերի» բառով.
6) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`
._____________________________________________________________________.
|6. |ԱՆԻ ՊԱՍ-ի էլեկտ- |ՊՈԱԿ համաձայնու- |շարունակական |Հայաստանի |
| |րոնային տեղեկատ- |թյամբ | |Հանրապետության|
| |վական համակարգի | | |պետական |
| |տեխնիկատեղեկատ- | | |բյուջե, օրեն- |
| |վական սպասարկում | | |քով չարգելված |
| | | | |այլ աղբյուրներ|
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի
Երևան