01/01/2023- / /
124.0157.160318
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 03 2018 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418077
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
13 մարտի 2018 թվականի N 157-Ն
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 221-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ռոյալթիի հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի մարտի 13-ի
N 157-Ն հրամանի
Ձև
._____________________________________________________________________.
| ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ | Փաստաթղթի հերթական համարը |
| |______________________________ |
| |(լրացվում է հարկային մարմնի |
| | կողմից) |
|_____________________________________________________________________|
| ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ [1]|
|_____________________________________________________________________|
|Վճարողը [1.1]| |
|_____________________________________|_______________________________|
|Վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) [1.2]| |
|_____________________________________|_______________________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը [1.3]| | | | | | | | |
|_____________________________________|_______|_______|_______|_______|
|Հաշվետու ժամանակաշրջանը (տարի) [1.4]| | | | |
|_____________________________________________________________________.
|
|_____________________________________________________________________.
| ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ | [2]|
|_____________________________________________________________________|
|Ռոյալթիի հաշվարկման Բ(1) բազան [2.1]| |
|_________________________________________|___________________________|
|Հայաստանի Հանրապետության հարկային | |
|օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված` Բ(1)-ի | |
|հետ անմիջականորեն կապված նվազեցումների | |
|(բացառությամբ ֆինանսական ծախսերի, | |
|ռոյալթիի և նախորդ տարիների հարկային | |
|վնասների) հանրագումարը [2.2]| |
|_________________________________________|___________________________|
|Ռոյալթիի հաշվարկման Բ(2) բազան [2.3]| |
|_________________________________________|___________________________|
|ՖԾ` Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված | |
|կարգով հաշվարկված ֆինանսական ծախսեր [2.4]| |
|_________________________________________|___________________________|
|Ռոյալթիի հաշվարկման Բ(3) բազան [2.5]| |
|_________________________________________|___________________________|
|R(1)` Ռոյալթիի դրույքաչափը Բ(1) բազայի | |
|համար (4%) [2.6]| |
|_________________________________________|___________________________|
|R(2)` Ռոյալթիի դրույքաչափը Բ(2) բազայի | |
|համար (12.5%) [2.7]| |
|_________________________________________|___________________________|
|R(3)` Ռոյալթիի դրույքաչափը Բ(3) բազայի | |
|համար (15%) [2.8]| |
|_________________________________________|___________________________|
|Բ(1)-ի նկատմամբ հաշվարկված ռոյալթի [2.9]| |
|_________________________________________|___________________________|
|Բ(2)-ի նկատմամբ հաշվարկված ռոյալթի [2.10]| |
|_________________________________________|___________________________|
|Բ(3)-ի նկատմամբ հաշվարկված ռոյալթի [2.11]| |
|_________________________________________|___________________________|
|Ընդամենը հաշվարկված ռոյալթի [2.12]| |
|_________________________________________|___________________________|
|Ռոյալթիի գծով արտոնություններ [2.13]|[2.13.1] [2.13.2] |
| |___________________________|
| |[2.13.3] |
|_________________________________________|___________________________|
|Հաշվարկված ռոյալթի` հաշվի առնելով | |
|ռոյալթիի գծով արտոնությունները [2.14]| |
|_________________________________________|___________________________|
|Հաշվարկված ռոյալթիի կանխավճարների | |
|հանրագումար [2.15]| |
|_________________________________________|___________________________|
|Վճարման ենթակա ռոյալթի [2.16]| |
|_________________________________________|___________________________|
|Հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխա- | () |
|վճարների հանրագումարի բացասական | |
|տարբերություն [2.17]| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ |[3]|
|_____________________________________________________________________|
|Խտանյութի |Վճարվող |Խտանյութի |Չափման |Իրացման |
|յուրաքանչյուր |յուրաքանչյուր|ֆիզիկական |միավորը |շրջանառություն|
|տեսակի |տեսակի մետաղի|ծավալը | | |
|անվանումը |անվանումը | | | |
|______________|_____________|_____________|___________|______________|
| [3.1] | [3.2] | [3.3] | [3.4] | [3.5] |
|______________|_____________|_____________|___________|______________|
|Պղնձի խտանյութ|Պղինձ | | | |
| |_____________|_____________|___________|______________|
| |Ոսկի | | | |
| |_____________|_____________|___________|______________|
| |Արծաթ | | | |
| |_____________|_____________|___________|______________|
| |Այլ վճարվող | | | |
| |մետաղներ | | | |
|______________|_____________|_____________|___________|______________|
|Մոլիբդենի |Մոլիբդեն | | | |
|խտանյութ |_____________|_____________|___________|______________|
| |Այլ վճարվող | | | |
| |մետաղներ | | | |
|______________|_____________|_____________|___________|______________|
|Ցինկի խտանյութ|Ցինկ | | | |
| |_____________|_____________|___________|______________|
| |Ոսկի | | | |
| |_____________|_____________|___________|______________|
| |Արծաթ | | | |
| |_____________|_____________|___________|______________|
| |Այլ վճարվող | | | |
| |մետաղներ | | | |
|______________|_____________|_____________|___________|______________|
|Այլ խտանյութեր|Վճարվող | | | |
| |մետաղներ | | | |
|______________________________________________________|______________|
|Իրացման շրջանառություն [3.6]| |
|______________________________________________________|______________|
|Ռոյալթիի հաշվարկման բազայի ճշտումներ [3.7]| |
|______________________________________________________|______________|
|Ռոյալթիի հաշվարկման բազա [3.8]| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՁՈՒԼՎԱԾՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ |[4]|
|_____________________________________________________________________|
|Ձուլվածքի անվանումը|Ձուլվածքի|Չափման |Ձուլվածքի |Ձուլված- |Իրացման |
|(մեկից ավելի |կշիռը |միավորը|(մետաղի) |քին |շրջանա- |
|մետաղների դեպքում |(մեկից | |կշռի մեկ |(մետաղին)|ռությունը|
|մետաղների առանձին |ավելի | |միավորի |համա- | |
|անվանումները) |մետաղների| |համար |պատասխան | |
|___________________|դեպքում | |օգտագործված|օգտագործ-| |
|Տեսակ |Մետաղի |մետաղների| |խտանյութի |ված | |
| |անվանում |առանձին | |հաշվարկային|խտանյութի| |
| | |կշիռները)| |մեծություն |ֆիզիկական| |
| | | | | |ծավալը | |
|_________|_________|_________|_______|___________|_________|_________|
| [4.1] | [4.2] | [4.3] | [4.4] | [4.5] | [4.6] | [4.7] |
|_________|_________|_________|_______|___________|_________|_________|
|_________|_________|_________|_______|___________|_________|_________|
|_________|_________|_________|_______|___________|_________|_________|
|_________|_________|_________|_______|___________|_________|_________|
|___________________________________________________________|_________|
|Ռոյալթիի հաշվարկման բազա [4.8]| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|ԽՏԱՆՅՈՒԹԻ, ՁՈՒԼՎԱԾՔԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ |[5]|
|ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ | |
|_____________________________________________________________________|
|Մատակարարված |Համապատասխան|Չափման |Մատակարարված|Մատակարարված|Իրացման |
|արտադրանքի |մետաղի կշիռը|միավորը|արտադրանքում|արտադրանքում|շրջանա- |
|արտադրության | | |պարունակվող |պարունակվող |ռու- |
|համար ծախսված| | |մետաղի կշռի |մետաղին |թյունը |
|յուրաքանչյուր| | |մեկ միավորի |համապատասխան| |
|մետաղի | | |համար |օգտագործված | |
|անվանումը | | |օգտագործված |խտանյութի | |
| | | |խտանյութի |ֆիզիկական | |
| | | |հաշվարկային |ծավալը | |
| | | |մեծություն | | |
|_____________|____________|_______|____________|____________|________|
| [5.1] | [5.2] | [5.3] | [5.4] | [5.5] | [5.6] |
|_____________|____________|_______|____________|____________|________|
|_____________|____________|_______|____________|____________|________|
|_____________|____________|_______|____________|____________|________|
|____________________________________________________________|________|
|Ռոյալթիի հաշվարկման բազա [5.7]| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|ԱՌԱՆՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎՈՂ |[6]|
|ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ | |
|_____________________________________________________________________|
|Մատակարարված արտադրանքի |Արտադրանքում |Չափման |Իրացման |
|կամ դրանում պարունակվող |պարունակվող |միավորը |շրջանառությունը |
|մետաղի անվանում |համապատասխան | | |
|___________________________| | | |
|Տեսակ |Մետաղի անվանում | | | |
|__________|________________|______________|_________|________________|
| [6.1] | [6.2] | [6.3] | [6.4] | [6.5] |
|__________|________________|______________|_________|________________|
|__________|________________|______________|_________|________________|
|__________|________________|______________|_________|________________|
|____________________________________________________|________________|
|Ռոյալթիի հաշվարկման բազա [6.6]| |
._____________________________________________________________________.
Պաշտոնատար անձ _____________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
«___» _________20_____թ.
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ռոյալթիի հարկային հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողների կողմից լրացվում և ներկայացվում է Օրենսգրքի 221-րդ հոդվածին համապատասխան:
2. Հաշվարկում արժեքային ցուցանիշներն արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ցուցանիշները` համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո վեց նիշի ճշտությամբ):
3. Հաշվարկի [1] բաժնում լրացվում են`
1) [1.1] տողում` հաշվարկ ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը.
2) [1.2] տողում` կազմակերպության գտնվելու վայրը.
3) [1.3] տողում` կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը.
4) [1.4] տողում` հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվարկը կամ ճշտված հաշվարկը:
4. Հաշվարկի [2] բաժնում լրացվում է ռոյալթիի հաշվարկը: Հաշվարկի [2] բաժնում լրացվում են`
1) [2.1] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(1) բազան` հաշվետու տարում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը ([3.8], [4.8], [5.7] և [6.6] տողերի հանրագումարը).
2) [2.2] տողում` հաշվետու տարում համախառն եկամտից կատարված` Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված` Բ(1)-ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) հանրագումարը.
3) [2.3] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(2) բազան` շահույթը նախքան հարկումը ([2.1] - [2.2]): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.3] տողում լրացվում է «0».
4) [2.4] տողում` Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերը, որոնք Բ(3)-ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում Կառավարության սահմանած կարգով, դեպքերում և չափերով.
5) [2.5] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(3) բազան` շահույթ նախքան հարկումը ([2.3] - [2.4] - [2.9] - [2.10] - [2.1] X 0.15): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.5] տողում լրացվում է «0».
6) [2.6] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(1) բազայի նկատմամբ կիրառվող` Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված 4% դրույքաչափը.
7) [2.7] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(2) բազայի նկատմամբ կիրառվող` Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված 12.5% դրույքաչափը.
8) [2.8] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(3) բազայի նկատմամբ կիրառվող` Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված 15% դրույքաչափը.
9) [2.9] տողում` [2.1] տողի նկատմամբ [2.6] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված ռոյալթիի գումարը.
10) [2.10] տողում` [2.3] տողի նկատմամբ [2.7] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված ռոյալթիի գումարը.
11) [2.11] տողում` [2.5] տողի նկատմամբ [2.8] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված ռոյալթիի գումարը.
12) [2.12] տողում` հաշվետու տարվա համար ընդամենը հաշվարկված ռոյալթիի գումարը ([2.9]+[2.10]+[2.11]).
13) [2.13] տողի [2.13.3] վանդակում` վճարողին օրենքով վերապահված ռոյալթիի արտոնությունների հանրագումարը ([2.13.2] վանդակների մեծությունների հանրագումարը): Ընդ որում, [2.13.1] վանդակում լրացվում է համապատասխան իրավական ակտի անվանումը, հոդվածը, մասը, ([2.13.2] վանդակում` լրացնելով արտոնության համապատասխան գումարը): Արտոնություններ սահմանված չլինելու դեպքում [2.13] տողի [2.13.2] վանդակում լրացվում է «0».
14) [2.14] տողում` հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարը` հաշվի առնելով ռոյալթիի արտոնությունները ([2.12] տողի և [2.13] տողի` [2.13.3] վանդակի մեծությունների դրական տարբերությունը), որի հիման վրա Օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկվում և վճարվում են ռոյալթիի կանխավճարների գումարները: Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.14] տողում լրացվում է «0».
15) [2.15] տողում` օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` հաշվետու տարվա համար հաշվարկված (հաշվետու տարվան նախորդող տարվա ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով) ռոյալթիի կանխավճարների հանրագումարը (2023 թվականի հաշվետու տարվա համար` հաշվետու տարվան նախորդող տարվա ռոյալթիի գումարի 30 տոկոսի չափով յուրաքանչյուր եռամսյակի համար հաշվարկված ռոյալթիի կանխավճարների հանրագումարը).
16) [2.16] տողում` հաշվետու տարվա համար վճարման ենթակա ռոյալթիի գումարը ([2.14] և [2.15] տողերի մեծությունների դրական տարբերությունը): Տարբերություն չառաջանալու դեպքում [2.16] տողում լրացվում է «0», իսկ բացասական տարբերությունը լրացվում է [2.17] տողում:
5. Հաշվարկի [3] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, լրացվում է խտանյութի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [3] բաժնում լրացվում են`
1) հաշվետու տարվա ընթացքում մատակարարված խտանյութերը խմբավորելով ըստ [3.1] սյունակում նշված խտանյութերի տեսակների (պղնձի խտանյութ, մոլիբդենի խտանյութ, ցինկի խտանյութ, այլ խտանյութ): Այլ խտանյութերը, խմբավորված ըստ խտանյութերի նույն տեսակների, լրացվում են առանձին տողով.
2) հաշվետու տարվա ընթացքում մատակարարված խտանյութերում պարունակվող մետաղները խմբավորելով ըստ [3.2] սյունակում նշված` վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի և [3.1] սյունակում նշված` խտանյութի համապատասխան տեսակի (պղնձի խտանյութերի դեպքում` պղինձ, ոսկի, արծաթ, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, մոլիբդենի խտանյութի դեպքում` մոլիբդեն, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, ցինկի խտանյութի դեպքում` ցինկ, ոսկի, արծաթ, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, այլ խտանյութերի դեպքում` խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող մետաղներ): Վճարվող համարվող այլ մետաղները, խմբավորված ըստ մետաղների և խտանյութերի նույն տեսակների, լրացվում են առանձին տողով.
3) [3.3] սյունակում` ըստ [3.2] սյունակում նշված` վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի, մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալը` մատակարարման պայմանագրին համապատասխան (կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված` մատակարարված խտանյութում վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան` խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).
4) [3.4] սյունակում` համապատասխան չափման միավորը.
5) [3.5] սյունակում` Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան հաշվարկված իրացման շրջանառության համապատասխան գումարները` ըստ [3.2] սյունակում նշված` վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի: Եթե հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում` Օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում` Օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային միջին գների 85 տոկոսի արտադրյալը.
6) [3.6] տողում` [3.5] սյունակի տողերի հանրագումարը.
7) [3.7] տողում` հաշվետու տարվան նախորդող տարվա պայմանագրերով նախատեսված (եթե պայմանագրին համապատասխան` վերջնահաշվարկը կատարվել է հաշվետու տարում) ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները` որպես նախորդ տարվա հաշվարկում արտացոլված իրացման շրջանառության և հաշվետու տարում կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշտված իրացման շրջանառության տարբերություն: Բացասական մեծությունը [3.7] տողում լրացվում է փակագծերի մեջ, իսկ [3.8] տողում լրացվում է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկման բազան ([3.6] տող+ [3.7] տող): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [3.8] տողում լրացվում է «0»:
6. Հաշվարկի [4] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, լրացվում է ձուլվածքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [4] բաժնում լրացվում են`
1) [4.1] սյունակում` հաշվետու տարում մատակարարման պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի տեսակները (ձուլվածք կամ համաձուլվածք).
2) [4.2] սյունակում` ձուլվածքում պարունակվող յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումն առանձին տողով.
3) [4.3] սյունակում` մատակարարված ձուլվածքի (մեկից ավելի մետաղների դեպքում` [4.2] սյունակի յուրաքանչյուր տեսակի մետաղի) կշիռն արտահայտված գրամներով կամ տոննաներով.
4) [4.4] սյունակում` համապատասխան չափման միավորը.
5) [4.5] սյունակում` մատակարարված ձուլվածքի (համապատասխան մետաղի) համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` ձուլվածքի (համապատասխան մետաղի) կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված, տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը` խտանյութում պարունակվող մետաղի (մետաղների) վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).
6) [4.6] սյունակում` մատակարարված ձուլվածքի (մետաղի) կշռին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը ([4.3] X [4.5]).
7) [4.7] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են` ելնելով մատակարարված ձուլվածքի կշռին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները.
8) [4.8] տողում` [4.7] սյունակի տողերի հանրագումարը:
7. Հաշվարկի [5] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, լրացվում է խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [5] բաժնում լրացվում են`
1) [5.1] սյունակում` հաշվետու տարում մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումը.
2) [5.2] սյունակում, ըստ [5.1] սյունակի յուրաքանչյուր մետաղի տեսակի` մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր մետաղի կշիռն արտահայտված գրամներով կամ տոննաներով.
3) [5.3] սյունակում` համապատասխան չափման միավորը.
4) [5.4] սյունակում` մատակարարված վերջնական արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` համապատասխան մետաղի կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված, տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը` խտանյութում պարունակվող մետաղի (մետաղների) վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).
5) [5.5] սյունակում` մատակարարված արտադրանքում պարունակվող մետաղին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը (գրամներով կամ տոննաներով) ([5.2] X [5.4]).
6) [5.6] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են` ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները.
7) [5.7] սյունակում` [5.6] սյունակի տողերի հանրագումարը:
8. Հաշվարկի [6] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, լրացվում է առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [6] բաժնում լրացվում են`
1) [6.1] սյունակում` հաշվետու տարում մատակարարման պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի անվանումը.
2) [6.2] սյունակում` մատակարարված արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի անվանումը.
3) [6.3] սյունակում` հաշվետու տարում մատակարարված արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի փաստացի վերջնական քանակությունը` գրամներով կամ տոննաներով.
4) [6.4] սյունակում` համապատասխան չափման միավորը.
5) [6.5] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են` ելնելով մետաղների փաստացի վերջնական պարունակությունից (գրամներով կամ տոննաներով), կիրառելով մետաղների միջազգային միջին գները.
6) [6.6] սյունակում` [6.5] սյունակի տողերի հանրագումարը:
(հրամանը փոփ. 28.10.2022 թիվ 1126-Ն հրաման)