ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2022 թվականի N 1622-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1301-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) 6-րդ կետը «ստանալու համար» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում` թղթային եղանակով» բառերով.
2) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
3) 14-րդ կետը «իսկ նախկինում» բառերից հետո լրացնել «թղթային եղանակով» բառերով.
4) 15-րդ կետը «Տրված» բառից առաջ լրացնել «Թղթային եղանակով» բառերով.
i
5) լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով`
i
«16. Լիազոր մարմնի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց եզրակացությունը տրվում է էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Այլ երկրներում ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային եղանակով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի գործարկման օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 20 հոկտեմբերի 2022 թվական: