ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 սեպտեմբեր 2022 թվականի N 56-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Հավելված 2-ի 8-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Արտերկրում ստացած ՇՄԶ կրեդիտները, որոնք շնորհվել են տվյալ երկրի կրեդիտավորող մարմնի կողմից` դրանք հավաստող փաստաթղթի (դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ` կրեդիտների թվաքանակի և տեսակի նշումով (վկայական/դիպլոմ կամ այլ)), առկայության դեպքում ճանաչվում են «1 կրեդիտ = 1 կրեդիտ» սկզբունքով` կրեդիտների շնորհումը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:».
2) Հավելված 2-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացին մասնակցության համար (հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում` վավերացված առնվազն դասընթացի ղեկավարի ստորագրությամբ և/կամ կնիքով) բուժաշխատողը կրեդիտներ է ստանում` հետևյալ ձևով.
1) եթե դասընթացին մասնակցության համար նշված է ժամաքանակ (օրական կտրվածքով), ապա կրեդիտների հաշվարկը կատարվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված սկզբունքների համաձայն.
2) եթե դասընթացին մասնակցության համար չկա միջոցառման ժամաքանակի մասին տեղեկատվություն, ապա գործում է «1 օրը = 4 կրեդիտ» սկզբունքը:».
i
3) Հավելված 2-ի 9-րդ կետից հետո լրացնել նոր` 9.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«9.1. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ (վկայական/դիպլոմ կամ այլ).
2) դասընթացի ծրագիրը (առկայության դեպքում).
3) տեղեկատվություն կազմակերպչի և դասընթացի կազմակերպման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ` հակիրճ բնութագիր:».
4) Հավելված 2-ի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Բացի սույն հրամանի հավելված 1-ով սահմանված կրեդիտավորման ենթակա Միջոցառումներից Լիազոր մարմինը ճանաչում է նաև ՇՄԶ շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակները`
1) Թեկնածուական ատենախոսության պաշտպանում և հաստատում, որի համար շնորհվում է 180 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից տրված գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը.
2) ԲՈԿ-ի կողմից հաստատված թեկնածուական ատենախոսության ղեկավարում, որի համար շնորհվում է 60 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից ղեկավարված աշխատանքի հայցորդին գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը և ղեկավարված աշխատանքի սեղմագիրը.
3) Դոկտորական ատենախոսության պաշտպանում և հաստատում ԲՈԿ-ի կողմից, որի համար շնորհվում է 220 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից տրված գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը.
4) ԲՈԿ-ի կողմից հաստատված դոկտորական ատենախոսության խորհրդատու հանդիսանալը, որի համար շնորհվում է 40 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից ղեկավարված աշխատանքի հայցորդին գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը և ղեկավարված աշխատանքի սեղմագիրը.
5) Դասագրքի (հաստատված ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից) հրատարակում, որի համար շնորհվում է 120 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով դասագրքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.
6) Մենագրության հրատարակում, որի համար շնորհվում է 120 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով մենագրության տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված են գրախոսողները, հաստատող մարմնի տվյալները, հաստատման օրը, արձանագրության համարը և վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.
7) Կլինիկական ուղեցույցի կամ գործելակարգի (հաստատված ՀՀ ԱՆ-ի կողմից) մշակում կամ ազգային զեկույցի հրատարակում, որի դեպքում շնորհվում է 12 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հրատարակված աշխատանքի օրինակը, աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.
8) մեթոդական ցուցումի մշակում (հաստատված ՀՀ ԱՆ-ի կողմից), որի համար շնորհվում է 20 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հրատարակված աշխատանքի օրինակը, աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.
9) ուսումնական ձեռնարկի (հաստատված գիտամեթոդական միավորման կողմից) հրատարակում, որի համար շնորհվում է 20 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հրատարակված աշխատանքի օրինակը, աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը:
10) Գիտական հոդվածի հրատարակում ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսներում/ամսագրերում: Այս դեպքում հայտատուն ներկայացնում է հոդվածը, հանդեսի/ամսագրի տիտղոսաթերթի պատճենը, հանդեսի/ամսագրի 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է խմբագրական կազմը: Գիտական հոդվածի հրատարակման համար շնորհվող կրեդիտները հաշվարկվում են ըստ հանդեսի/ամսագրի ազդեցության գործակցի: 1 (մեկ) հոդվածի համար տրամադրվող ինքնակրթության կրեդիտների քանակը հետևյալն է`
Ամսագրի ազդեցության գործակից Կրեդիտների թվաքանակ
ա. Ոչ մի 6 կրեդիտ
բ. Մինչև 3 12 կրեդիտ
գ. Մինչև 6 24 կրեդիտ
դ. Ավելի քան 6 36 կրեդիտ
11) Միջազգային գիտաժողովների շրջանակներում հրատարակված թեզիս, որի համար շնորհվում է 1 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հոդվածը կամ թեզիսը, հանդեսի/ամսագրի տիտղոսաթերթի պատճենը, հանդեսի/ամսագրի 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է խմբագրական կազմը:».
i
5) Ուժը կորցրած ճանաչել հավելված 2-ի 11-րդ և 12-րդ կետերը, Ձև 3-ը, Ձև 4-ը և Ձև 7-ը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի «Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 28-Ն հրամանի հավելված 1-ի`
i
1) 10-րդ կետից հանել «կամ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստագիր ստանալու նպատակով ներկայացվող հայտում նշված մասնագիտության` առողջապահության բնագավառի համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերով ներկայացված մասնագիտության համապատասխանության» բառերը.
2) 13-րդ և 14-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
i
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Ավանեսյան
Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2022 թվական: