Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 23-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 21-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի 8-րդ ենթակետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

ՀՀ ոստիկանության պետի 2019 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները) հաստատելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2019 թվականի մարտի 21-ի թիվ 3-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Լ հրամանի հավելվածով հաստատված կարգի 20-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) 2-րդ ենթակետում «311, 312 և 313»» թվերը փոխարինել «435, 436 և 437» թվերով

2) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 257-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների բացահայտման համար մինչև` 150 000 դրամի չափով:»:

3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության անձնակազմին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

25 հուլիսի 2022թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 28 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
25.07.2022
N 23-Լ
Հրաման