13.08.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 144-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետից հանել «, բացառությամբ սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթի» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետները չեն տարածվում սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների վրա: Եթե արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքով, ապա այդ խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:»:
i
Հոդված 2. Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի» բառերը փոխարինել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» բառերով:
Հոդված 3. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտումներով, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտման հիմքով հարուցված կարգապահական վարույթով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. օգոստոսի 1 Երևան ՀՕ-333-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2022 թվական: