Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2022 թվականի N 875-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ, 11-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում`

ա. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետ`

i

«7.1. Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը` իր նախաձեռնությամբ, շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով:»,

i

բ. 8-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ներառյալ սույն կարգի 7.1-ին կետում նշված տեղեկատվությունը,» բառերով,

գ. 10-րդ կետը «ենթակետի,» բառից հետո լրացնել «7.1-ին,» բառերով,

i

դ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ`

i

«12. Հատուցման հիմնադրամը սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու դեպքում մահացած շահառուին վճարման ենթակա հատուցման գումարը շահառուի մահվան ամսին հաջորդող ամսվա 1-ից հավասարաչափ բաժանում է մնացած շահառուների միջև: Ընդ որում, եթե մահացած շահառուի միջոցով վճարվել է նաև այլ շահառուի հատուցման գումար, ապա այլ շահառուին վճարման ենթակա հատուցման գումարները շարունակվում են վճարվել վերջինիս անունով բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:».

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում`

i

ա. 2-րդ կետի առաջին նախադասությունը «մասով» բառից հետո լրացնել «օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ» բառերով,

բ. 2-րդ կետի 6-րդ ենթակետի առաջին նախադասությունում «տվյալ» բառը փոխարինել «դիմելու օրվա դրությամբ» բառերով,

գ. 2-րդ կետի 7-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը» բառերով,

դ. 2-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերության երկրորդ նախադասությունը «լինելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «` ըստ ամիսների» բառերով,

ե. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ`

i

«2.1. Եթե դիմումատուն նաև հատուցման հիմնադրամի շահառու է (հատուցման հիմնադրամը նրան որպես շահառու վճարում է հատուցման գումար), ապա սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերում նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում:»,

i

զ. 3-րդ կետի առաջին նախադասությունը «եղանակով» բառից հետո լրացնել «` համապատասխանաբար www.1000plus.am կայքի կամ փոստային առաքման միջոցով» բառերով,

i

է. 4-րդ կետում «2» թիվը փոխարինել «մինչև 15» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն`

«Ընդ որում, եթե`

1) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կամ զոհվել (մահացել) է դիմումի ներկայացման օրվան նախորդող օրացուցային տարվա (այսուհետ` հաշվետու օրացուցային տարի) ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ զոհվելու (մահանալու) ամսվա 1-ից մինչև հաշվետու օրացուցային տարվա վերջին օրն ընկած ամիսների համար իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.

2) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինվորական ծառայությունից արձակվելու տարվա հունվարի 1-ից մինչև զինծառայողի զինվորական ծառայությունից արձակվելու ամսվա վերջին օրն ընկած ամիսներին իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.

3) դիմումատուն որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում է ստացել կամ նոտարի պաշտոնում նշանակվել է կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցրել է կամ նոտարի պաշտոնից ազատվել է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար վճարած դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու դիմում ներկայացնելու դեպքում`

ա. դիմումատուին է վերադարձվում հաշվետու օրացուցային տարվա այն ժամանակահատվածի ամիսների ընդհանուր գումարը, որոնց ընթացքում անձը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար` հաշվի առնելով սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթները,

բ. վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում են հաշվետու օրացուցային տարվա համար վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու և ստացված գումարն անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու ամիսների թվով բազմապատկելու միջոցով:»,

ը. N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ.

 

i

«Ձև N 4

 

    __ _____20__ թ.                            N____________

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է______________________________________________

__________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար (այսուհետ` ԱՁ կամ նոտար) հանդիսանալու դեպքում` նաև հարկ վճարողի հաշվառման համարը)

առ այն, որ 20__ թ.-ի ընթացքում նրա վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմում է _________________ դրամ, այդ թվում`

(թվերով և տառերով)

 

1) հարկային գործակալի միջով` _______________ դրամ, որից ըստ ամիսների`

(թվերով և տառերով)

 

._____________________________________________________________________.

|                               Ամիսը                                 |

|_____________________________________________________________________|

| I  |  II | III  | IV  |  V  | VI | VII | VIII | IX  | X | XI | XII  |

|____|_____|______|_____|_____|____|_____|______|_____|___|____|______|

._____________________________________________________________________.

 

2) որպես ԱՁ կամ նոտար` _________________ դրամ:

(թվերով և տառերով)

 

ԱՁ պետական գրանցման կամ նոտարի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը և տարին _________

ԱՁ կարգավիճակը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին _________

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

__________________________________

(համապատասխան պետական կամ հարկային

__________________________________

մարմնի համապատասխան ստորաբաժանման

 

__________________________________    ____________________________________

            ղեկավար)                  (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարների վերադարձման հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 17

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2022
N 875-Ն
Որոշում