Սեղմել Esc փակելու համար:
«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹ ...

 

 

100.0004.130212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012099

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 փետրվարի 2012 թվականի N 04-Ն

 

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ» ՍԱՆԿԵՎՆ N 2.6.3-005-12 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների արտադրության կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման» ՍանԿևՆ N 2.6.3-005-12 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2012 թ. փետրվարի 6-ի

N 04-Ն հրամանի

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՆԿԵՎՆ N 2.6.3-005 -12

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների արտադրության կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) աշխատողների առողջության պահպանմանը ներկայացվող պահանջները:

 

2. ԵԶՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

2. Սույն Կանոններում օգտագործվող եզրույթներն ու սահմանումներն են`

1) հիգիենիկ ռիսկ - վերահսկման օբյեկտում մարդկանց առողջության վրա որևէ բացասական ազդեցության (հիգիենիկ վտանգի) ի հայտ գալու հավանականություն` բազմապատկած այն ակնկալվող բացասական հետևանքներով.

2) անհատական պաշտպանության միջոցներ - աշխատողների («Ա» կատեգորիայի անձանակազմի) մարմնի կամ նրանց առանձին օրգանների չճառագայթահարվող մասի պաշտպանության համար նախատեսված միջոցներ.

3) ճառագայթային պաշտպանության ստացիոնար միջոցներ - իոնացնող ճառագայթահարումից պաշտպանող շինարարական կառուցվածքներ.

4) ճառագայթային մոնիտորինգ - ճառագայթահարման գնահատման կամ հսկողության նպատակով ճառագայթահարման դոզայի և ռադիոակտիվ աղտոտվածության չափում (անընդհատ կամ պարբերական), չափման արդյունքների մեկնաբանում.

5) ճառագայթահարման դետերմինացված էֆեկտներ - ճառագայթահարման հետևանքով օրգանիզմում առաջացող և կլինիկորեն հայտնաբերվող վնասակար կենսաբանական էֆեկտներ, որոնց նկատմամբ ենթադրվում է դոզայի շեմային արժեքի առկայություն` դոզայի այնպիսի արժեք, որից ցածրի դեպքում էֆեկտը բացակայում է, իսկ բարձրի դեպքում` էֆեկտի ծանրությունը կախված է դոզայի մեծությունից.

6) ճառագայթահարման ստոխաստիկ հավանականային էֆեկտներ - ճառագայթահարման հետևանքով օրգանիզմում առաջացող վնասակար կենսաբանական էֆեկտներ, որոնք չունեն դոզայի շեմային արժեք, դրանց առաջացման հավանականությունը համեմատական է դոզայի մեծությանը, իսկ դրսևորվող ծանրության աստիճանը կախված չէ դոզայի մեծությունից.

7) «Ա» կատեգորիայի անձնակազմ - անձնակազմ, որն օբյեկտի բնականոն շահագործման պայմաններում, ըստ աշխատանքի բնույթի, կարող է ստանալ դոզայի սահմանին հավասար դոզա.

8) մասնագիտական հիվանդություն (թունավորում) - հիվանդություն, որի առաջացման որոշիչ դերը պատկանում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի անբարենպաստ գործոնների ազդեցությանը:

 

3. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Կազմակերպությունը ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարգավորող մարմինների կողմից տրված շահագործման անվտանգության և գործունեության տեսակի լիցենզիաները:

4. Կազմակերպության աշխատատեղերում ճառագայթային անվտանգության նորմերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման պահանջներին:

5. Կազմակերպության աշխատատեղերում ճառագայթային անվտանգության կանոնները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշման պահանջներին:

6. Կազմակերպության աշխատատեղերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջներին:

7. Կազմակերպության աշխատողները («Ա» կատեգորիայի անձանակազմը) ենթակա է պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգի:

8. Կազմակերպության աշխատողները («Ա» կատեգորիայի անձանակազմը) ապահովվում են անհատական պաշտպանության միջոցներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջների:

9. Կազմակերպության աշխատողները («Ա» կատեգորիայի անձանակազմը) ենթարկվում են մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի:

10. Կազմակերպության բոլոր սենքերում և աշխատատեղերում իրականացվում է ռադիացիոն ֆոնի շուրջօրյա դիտարկում:

 

4. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Կազմակերպության աշխատատեղերում աշխատանքի պայմանների գնահատումը ըստ հիգիենիկ ռիսկերի` արտադրական աղմուկի, թրթռման (վիբրացիայի), էլեկտրամագնիսական դաշտի, իոնացնող ճառագայթման, էլեկտրաստատիկ դաշտի, ուլտրաձայնի, տարբեր քիմիական նյութերի, իրականացվում է աշխատատեղերի սանիտարահիգիենիկ հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:

12. Կազմակերպության աշխատողների («Ա» կատեգորիայի անձանակազմի) առողջության պահպանման հիգիենիկ պահանջներն ուղղված են մասնագիտական հիվանդությունների (թունավորումների)` ներառյալ ճառագայթահարման դետերմինացված և ստոխաստիկ էֆեկտների առաջացման կանխարգելմանը:

13. Կազմակերպության աշխատողների («Ա» կատեգորիայի անձանակազմի) առողջության պահպանումը ապահովվում է`

1) պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննության իրականացմամբ.

2) ճառագայթային պաշտպանության ստացիոնար միջոցների առկայությամբ.

3) ճառագայթային պաշտպանության անհատական միջոցների պարտադիր կիրառմամբ.

4) անհատական դոզիմետրիկ հսկողությամբ:

14. Իոնացնող ճառագայթումից պաշտպանության հիգիենիկ միջոցառումներն են`

1) ժամանակով պաշտպանությունը` ռադիոիզոտոպային աղբյուրների հետ աշխատանքի ժամանակի կրճատումը.

2) հեռավորությամբ պաշտպանությունը` ռադիոիզոտոպային աղբյուրների հետ աշխատանքի և տեխնոլոգիական գործընթացների և աշխատողների միջև հեռավորության ավելացումը և հեռակառավարում.

3) տեխնոլոգիական գործընթացի առավելագույն մեքենայացումը.

4) էկրանով պաշտպանությունը` ռադիոիզոտոպային աղբյուրների իոնացնող ճառագայթումը արգելափակող և/կամ կլանող նյութերով էկրանապատումը.

5) արտադրական սարքավորումների հերմետիկացումը.

6) ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքների կատարման տեղամասերի` ֆունկցիոնալ այլ նշանակությամբ տեղամասերից, հնարավորինս մեկուսացումը:

15. Կազմակերպության տեղամասերում կատարվում է պատերի, հատակի, դռների /բռնակների/ և սարքավորումների արտաքին մակերևույթների լվացում, ապաակտիվացում խոնավ եղանակով` ամիսը մեկ անգամ: Տեղամասերի մաքրումը չոր եղանակով արգելվում է, բացառությամբ` վակուումային եղանակի:

16. Սարքավորումների արտաքին մակերևույթների, պատերի և հատակի, դռների ծածկը հարթ է, կայուն` ապաակտիվացնող միջոցների նկատմամբ:

17. Յուրաքանչյուր տեղամասում սարքավորումները և անհրաժեշտ պիտույքները ունեն համապատասխան պիտակավորվում:

18. Կազմակերպության աշխատողները ապահովում են անձնական հիգիենայի կանոնների պահանջների կատարումը`

1) աշխատանքի ավարտից հետո սանթողարանում, ընդհանուր սանիտարական մաքրման ենթարկվելը` մաշկային ծածկույթների մանրակրկիտ մաքրումը (ապաակտիվացումը).

2) աշխատանքի ավարտից հետո աղտոտված արտահագուստի, կոշիկների, մաշկային ծածկույթների դոզիմետրիկ հսկողությունը.

3) աշխատանքային գոտում չծխելը, սնունդ չընդունելը, դիմահարդարման պարագաներ չգործածելը:

19. Անհատական պաշտպանության միջոցները պատրաստվում են առավելագույնս ապաակտիվացնող նյութերից կամ էլ` լինում են միանվագ օգտագործման:

20. Կազմակերպության աշխատատեղերում աղմուկի թույլատրելի մակարդակները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 1-ի ցուցանիշներին:

21. Կազմակերպության աշխատատեղերում ընդհանուր թրթռման մակարդակները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 2-ի ցուցանիշներին:

22. Կազմակերպության աշխատատեղերում միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 3-ի ցուցանիշներին:

23. Կազմակերպության աշխատատեղերի աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի քանակությունները համապատասխանում են աղյուսակ 4-ի ցուցանիշներին:

 

5. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Կազմակերպության բոլոր արտադրական և օժանդակ տեղամասերը` անկախ աշխատանքային գոտու աղտոտման աստիճանից, ապահովվում են օդափոխանակության համակարգերով:

25. Օդափոխանակությունը կազմակերպվում է ընդհանուր /ներհոս-արտաձիգ/, տեղային, տեխնոլոգիական, վերանորոգման և վթարային օդափոխանակության իրականացմամբ:

26. Ընդհանուր ներհոս և արտաձիգ օդափոխանակությունը իրականացվում է առանձին համակարգերով:

27. Օդափոխանակության համակարգերը կանխում են արտադրական տեղամասերում աշխատանքային գոտու օդի և մթնոլորտային օդի աղտոտումը ռադիոակտիվ և այլ վտանգավոր նյութերով, աշխատատեղերում ապահովում են թույլատրելի միկրոկլիմայական չափորոշիչների ցուցանիշները:

28. Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքների կատարման տեղամասերում և տեղամասերում, որտեղ նման աշխատանքներ չեն իրականացվում, տեղադրվում են օդափոխանակության ինքնուրույն համակարգեր:

29. Տեխնոլոգիական սարքավորումների ներքին մակերեսներից, արտաձիգ պահարաններից, փակ տարածքներից, բոքսերից և այլնից, փոշու և գազերի հեռացումը իրականացվում է ինքնուրույն տեղային և տեխնոլոգիական օդափոխանակության համակարգերի միջոցով:

30. Տեղային, տեխնոլոգիական, վերանորոգման և վթարային օդափոխանակության համակարգերով հեռացվող օդը ենթարկվում է հատուկ մաքրման:

 

6. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Կազմակերպության սանիտարակենցաղային հարմարությունների համալիրում նարառվում են կանանց և տղամարդկանց սանթողարանները /ճառագայթային անվտանգության անցակետերը/, սանիտարական շլյուզները, հատուկ լվացքատները, սանհանգույցները, ծխարանները:

32. Սանթողարանների կազմի մեջ մտնում են` ցնցուղարանները, անձնական հագուստի հանդերձարանը, աշխատանքային արտահագուստի հանդերձարանը, անհատական պաշտպանիչ միջոցների պահման սենքը, մաշկի մակերեսի և արտահագուստի ռադիոակտիվ աղտոտման հսկման կետը, աղտոտված աշխատանքային արտահագուստի պահեստարանը, մաքուր աշխատանքային արտահագուստի պահեստարանը:

33. Սանթողարանում նախատեսում է բացառել անձնական և հատուկ համազգեստով աշխատողների («Ա» կատեգորիայի անձանակազմի) հանդիպակաց հոսքը:

34. Սանկենցաղային հարմարությունների հատակը, առաստաղը, դռների, պատերի ծածկը կայուն է խոնավության նկատմամբ, ունի ռադիոակտիվ նյութերի սակավ կլանիչ հատկություն և ենթակա է մաքրման և ապաակտիվացման:

35. Սանթողարաններում` մինչև ցնցուղարանները, արտահագուստի հանդերձարանի կողմից, տեղադրվում են տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ` (արմնկային կամ ոտնակային կառավարման) ձեռքերի նախնական մշակման նպատակով:

36. Կազմակերպության բնականոն աշխատանքային գործընթացի պայմաններում արտահագուստը ենթարկվում է ապաակտիվացման հատուկ լվացքատներում ոչ պակաս, քան 10 օրը մեկ անգամ:

37. Սանկենցաղային հարմարությունները սարքավորվում են օդափոխանակության ընդհանուր և տեխնոլոգիական համակարգերով:

 

Աղյուսակ 1

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|N|Աշխատանքային     |Միջին երկրաչափական հաճախականություններով|Ձայնի   |

| |գործունեության   |(Հց) օկտավային շերտերում ձայնային ճնշման|համարժեք|

| |տեսակը, աշխատատեղ|մակարդակներ (դԲ)                        |մակարդակ|

| |                 |________________________________________|(դԲԱ)   |

| |                 |31.5|63|125|250|500|1000|2000|4000|8000 |        |

|_|_________________|____|__|___|___|___|____|____|____|_____|________|

|1|        2        | 3  | 4| 5 | 6 | 7 |  8 |  9 | 10 | 11  |   12   |

|_|_________________|____|__|___|___|___|____|____|____|_____|________|

|1|Աշխատանք, որը    | 103|91| 83| 77| 73| 70 | 68 | 66 |  64 |    75  |

| |պահանջում է      |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |կենտրոնացում,    |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |արտադրական       |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |ցիկլերի դիտարկման|    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |և                |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |հեռավահանակային  |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |գործընթացների    |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |ղեկավարման       |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |ավելացված        |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |պահանջներով,     |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |հաշվիչ մեքենաների|    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |աղմուկ առաջացնող |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |սենյակներում,    |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |ագրեգատների      |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |տեղադրման        |    |  |   |   |   |    |    |    |     |        |

| |շենքերում:       |    |  |   |   |   |    |    |    |     |        |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

._____________________________________________________________________.

|Միջին         |Սահմանային թույլատրելի մեծություններ X0, Y0 և  Z0     |

|երկրաչափական  |առանցքներով                                           |

|հաճախականու-  |______________________________________________________|

|թյան          |     Թրթռման արագացում    |       Թրթռման արագություն |

|օկտավային     |__________________________|___________________________|

|շերտեր Հց     |  մ/վրկ2    | դԲ          | մ/վրկ 10(-2)|  դԲ         |

|              |            | (դեցիԲել)   |             | (դեցիԲել)   |

|              |____________|_____________|_____________|_____________|

|              |1/3   | 1/1 |1/3   | 1/1  |1/3   | 1/1  |1/3   | 1/1  |

|              |օկտա- |օկտա-|օկտա- |օկտա- |օկտա- |օկտա- |օկտա- |օկտա- |

|              |վում  |վում |վում  |վում  |վում  |վում  |վում  |վում  |

|______________|______|_____|______|______|______|______|______|______|

|     1,6      | 0,089|     |    99|      |  0,89|      |   105|      |

|     2,0      | 0,079| 0,14|    98|   103|  0,63|  1,30|   102|   108|

|     2,5      | 0,070|     |    97|      |  0,45|      |    99|      |

|    3,15      | 0,063|     |    96|      |  0,32|      |    96|      |

|     4,0      | 0,056| 0,10|    95|   100|  0,22|  0,45|    93|    99|

|     5,0      | 0,056|     |    95|      |  0,18|      |    91|      |

|     6,3      | 0,056|     |    95|      |  0,14|      |    89|      |

|     8,0      | 0,056| 0,10|    95|   100|  0,11|  0,22|    87|    93|

|    10,0      | 0,070|     |    97|      |  0,11|      |    87|      |

|    12,5      | 0,089|     |    99|      |  0,11|      |    87|      |

|    16,0      | 0,110| 0,20|   101|   106|  0,11|  0,20|    87|    92|

|    20,0      | 0,140|     |   103|      |  0,11|      |    87|      |

|    25,0      | 0,180|     |   105|      |  0,11|      |    87|      |

|    31,5      | 0,220| 0,40|   107|   112|  0,11|  0,20|    87|    92|

|    40,0      | 0,280|     |   109|      |  0,11|      |    87|      |

|    50,0      | 0,350|     |   111|      |  0,11|      |    87|      |

|    63,0      | 0,450| 0,79|   113|   118|  0,11|  0,20|    87|    92|

|    80,0      | 0,560|     |   115|      |  0,11|      |    87|      |

|______________|______|_____|______|______|______|______|______|______|

|Ճշգրտված ու   |      | 0,10|      |   100|      |  0,20|      |    92|

|համարժեքային  |      |     |      |      |      |      |      |      |

|ճշգրտված      |      |     |      |      |      |      |      |      |

|արժեքները և   |      |     |      |      |      |      |      |      |

|դրանց         |      |     |      |      |      |      |      |      |

|մակարդակները  |      |     |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Տարվա  |Աշխատանքի      |Օդի      |Մակերևույթի |Օդի        |Օդի       |

|եղանակը|կարգերը ըստ    |ջերմաս-  |ջերմաստիճան,|հարաբերական|շարժման   |

|       |էներգածախսի    |տիճան,   |oC          |խոնավու-   |արագու-   |

|       |մակարդակի, Վտ  |oC       |            |թյուն, %   |թյուն, մ/վ|

|_______|_______________|_________|____________|___________|__________|

|Սառը   |Iա (մինչև  139)|20.0-25.0|   19.0-26.0|      15-75|       0.1|

|       |Iբ (140-174)   |19.0-24.0|   18.0-25.0|      15-75|   0.1-0.2|

|       |IIա (175-232)  |17.0-23.0|   16.0-24.0|      15-75|   0.1-0.3|

|       |IIբ (233-290)  |15.0-22.0|   14.0-23.0|      15-75|   0.2-0.4|

|       |III (290-ից    |13.0-22.0|   12.0-22.0|      15-75|   0.2-0.4|

|       |ավելի)         |         |            |           |          |

|_______|_______________|_________|____________|___________|__________|

|Տաք    |Iա (մինչև  139)|21.0-28.0|20.0-29.0   |      15-75|   0.1-0.2|

|       |Iբ (140-174)   |20.0-28.0|19.0-29.0   |      15-75|   0.1-0.3|

|       |IIա (175-232)  |18.0-27.0|17.0-28.0   |      15-75|   0.1-0.4|

|       |IIբ (233-290)  |16.0-27.0|15.0-28.0   |      15-75|   0.2-0.5|

|       |III (290-ից    |15.0-26.0|14.0-27.0   |      15-75|   0.2-0.5|

|       |ավելի)         |         |            |           |          |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 4

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ

 

.__________________________________________________.

|Հ/հ|Նյութի անվանումը   |Սահմանային թույլատրելի    |

|   |                   |կոնցենտրացիան (ՍԹԿ), մգ/մ3|

|___|___________________|__________________________|

| 1 |        2          |              3           |

|___|___________________|__________________________|

| 1 |Կապարի փոշի        |            0,0007        |

|___|___________________|__________________________|

| 2 |Օզոն               |             0,01         |

|___|___________________|__________________________|

| 3 |Ազոտի երկօքսիդ     |            0,085         |

.__________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
06.02.2012
N 04-Ն
Հրաման